"ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի" ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16"ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի" ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ուղիղ 15 տարի է անցել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից: Երեկ այդ տխուր տարելիցի կապակցությամբ իհարկեª հերթական անգամ հիշեցինք Հայաստանի հետխորհրդային պատմության ամենասեւ օրերից մեկը դարձած այդ ողբերգության մանրամասները, դրա իրականացնողներին: Նորից խոսվեց ողբերգության այդպես էլ չբացահայտված պատվիրատուների մասին, եղան այցելություններ զոհերի շիրիմներին... Ու թերեւս վերջ, այս անգամ էլ այսքանով ամեն ինչ սահմանափակվեց:ԺԱՄԱՆԱԿԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆ
ԱՆՑԱԾ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ
Իսկ իրականում փաստն այն է, որ "Հոկտեմբերի 27" կոչված այդ էջն այդպես էլ ո՛չ մեր ժողովուրդը եւ ո՛չ էլ պատմությունը դեռ չեն շրջել: Եվ չի էլ շրջվի, քանի դեռ չի տրված մեկ շատ պարզ հարցի պատասխանը. ո՞ւմ եւ ինչի՞ համար էր պետք հայաստանյան խորհրդարանում կազմակերպված այդ սպանդը: Չնայածª ի սկզբանե էլ վարկածները բավականին սահմանափակ էին: Նախª արագորեն հերքվեց Նաիրի Հունանյանի տված բացատրությունը, թե այդ քայլին է գնացել սեփական նախաձեռնությամբ եւ երկրի ծանր վիճակը փոխելու համար: Եվ այդպիսովª պատճառների հետ կապված մինչ այժմ գերիշխող են երկու հիմնական վարկածները: Առաջինը, որ դա կազմակերպել էր այն ժամանակների նախագահ Ռոբերտ Քոչարյանըª երկրի փաստացի իշխանությունը Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքից խլելու համար: Եվ երկրորդ վարկածը, որ "Հոկտեմբերի 27"-ը պետք է կապել Ղարաբաղի հետ, ավելի կոնկրետª այդ օրերին ակտիվ շրջանառության մեջ գտնվող ղարաբաղյան բանակցությունների հետ, որը, համաձայն գործընթացի հետ անմիջական մասնակցություն ունեցած մի շարք վստահելի աղբյուրների հավաստիացման, ընթանում էր, այսպես կոչված, "Մեղրիի միջանցքի" սխեմայի շրջանակներում, իսկ դա ոչ այլ ինչ էր, քան դրանից տարիներ առաջ ծնունդ առած ամերիկյան ծագման "Գոբլի պլանի" տարատեսակներից մեկը: Իհարկեª այս վարկածներից առաջինի հավանականությունը էականորեն փոքր է: Թեկուզեւ այն առումով, որ դրանից ընդամենը երկու տարի առաջ Հայաստանում հիմնավորված, բայց Ղարաբաղում նաեւ ինտրիգային բնույթի գործընթացներում պատկառելի փորձ կուտակած Ռոբերտ Քոչարյանը պարզապես այդ պահին չուներ այն ներքին ուժային ռեսուրսը, որ գնար նման ռիսկային քայլի:
Էլ չասած, որ այս վարկածի դեպքում Հունանյանի խումբը, որպես ուղղակի վկա, պարզապես չպետք է ողջ դուրս գար ԱԺ-ի շենքից, մինչդեռ հենց Քոչարյանն էր նրանց դուրս բերողը:
Իսկ ահա "Հոկտեմբերի 27"-ը ղարաբաղյան բանակցությունների եւ հատկապես "Մեղրիի միջանցքի" հետ կապող վարկածը ¥որի որոշ տարատեսակներում կա նաեւ սպանդի մասին Քոչարյանի, այսպես ասենք, իմանալª չհայտնելու տարբերակը¤ ոչ միայն այն օրերին իր կենսունակությունը ամբողջովին պահպանեց, այլեւ անցած 15 տարիներին համալրվեց մի շարք նոր մեկնաբանություններով եւ հիմնավորումներովª ի վերջո վերածվելով գլխավոր վարկածի:
Իհարկեª այս պարագայում, մեղմ ասած, տարօրինակ է, որ մեր օրերում "Հոկտեմբերի 27"-ի զոհերի որոշ հարազատներ, "Մեղրիի միջանցքի" տեղական "ճարտարապետների" համարում ունեցող անձինք եւ այդ բոլոր գործընթացներով "ստվերային" կարմիր թելի պես անցնող երբեմնի եւ ներկայիս մի շարք ՀՀՇ-ական լիդերներ կողք կողքի կանգնում են նույն հարթակում: Բայց դա չէ էականը. այստեղ կա առանցքային շահերի, առանցքային հակասությունների ու պարզապես սեփական քթից այն կողմ չտեսնելու խնդիր, սակայն վստահ ենք, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Եվ փոխարենը շատ ավելի էական է այն խնդիրը, որ եթե առաջ ենք գնում "Հոկտեմբերի 27"-ը "Մեղրիի միջանցքի" կամ "Գոբլի պլանի" հետ կապող վարկածով, ապա պետք է մեկ առանցքային հանգամանք նկատենք: Նախ մի քանի բառով հիշենք, թե որն էր այդ ծրագրերի էությունը. ինչ-որ կերպ, նաեւ Հայաստանի հետ տարածքներ փոխանակելու միջոցով, ղարաբաղյան խնդրին տալ լուծում: Արդյունքումª Ադրբեջանն ու Թուրքիան պետք է ուղղակիորեն կապվեին իրար հետ, Հայաստանն ու Իրանըª կորցնեին իրենց կապը: Եվ, ամենագլխավորը. Թուրքիա-Ադրբեջան այդ ցամաքային կապի գլոբալ վերահսկողությունն անցնում էր ԱՄՆ-ին, թեկուզեւ հաշվի առնելով թուրքերի ՆԱՏՕ-ական լինելը եւ Բաքվիª Եվրոպային էներգակիրներ մատակարարելու գերխնդիրը: Եվ, փոխարենը, Ռուսաստանն այդ կերպ կորցնում էր նախª Հայաստանի միջոցով Իրանի եւ Մերձավոր Արեւելքի հետ ցամաքային կապը, ապաª ղարաբաղյան խնդրի "լուծված" լինելը հարցականի տակ էր առնում Հայաստանում ռուսական ռազմաբազայի անհրաժեշտությունը: Այսպիսովª դժվար չէ պատկերացնել, թե Մեղրիի այդ 40 կիլոմետրանոց փոքրիկ հատվածն ինչ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ էր առաջացնում մեր, ապաª Ռուսաստանի հյուսիսկովկասյան հատվածում ու Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ միանգամից առնվազն որակի առավելություն էր տալիս Վաշինգտոնինª այդ պահին արդեն մեկնարկող ռուս-ամերիկյան հերթական մեծ խաղում:
ԻՆՉՈՒ Է ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ`
ՇՐՋԵԼ "ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27"-Ի ԷՋԸ
Հենց այդ խաղն է, որ այս օրերին հասել է իր թեժության գագաթնակետին: Ընդ որում նկատենք, որ անցած 15 տարիներին քանիցս, իսկ վերջին ժամանակներս խաղի սրմանը զուգահեռ` Վաշինգտոնն ավելի ու ավելի հաճախ է փորձում հայաստանյան եւ ղարաբաղյան ուղղությամբ այդ հին ծրագրերը կյանքի կոչել եւ, վերջապես, ձեռք բերել դրանից բխող դիրքային առավելությունը: Վաշինգտոնի "քավորությամբ" հայ-թուրքական "հաշտեցում", ղարաբաղյան բանակցությունների այս նոր ակտիվացումներն ու մինչեւ իսկ սահմանային աննախադեպ լարվածությունները եւ, վերջապես, Հայաստանի եվրաասոցացման ծրագրերը, անշուշտ, այդ խաղի դրվագներն են: Ռուսներն էլ իրենց հերթին են բավականին գրագետ պաշտպանվում, որի տրիումֆային հատվածը, ինչ խոսք, կարելի է համարել նախª Հայաստանի ռուսական ռազմաբազայի մակարդայի էական բարձրացումը, ապաª մեր երկրի եվրասիականացումը:
Այսպիսովª այս պահին այդ նույն մեծ խաղի օղակներ հանդիսացող երկու դրվագներն օրակարգում են: Նախ` խոսքը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին է, որի տրամաբանական հաջորդ փուլը հրապարակային հարթություն կմտնի արդեն առաջիկա ամսվա կեսերին, երբ հայաստանյան խորհրդարանին կներկայացվի այդ պայմանագրի վավերացման հարցը: Այս օրերին կարելի է տեսնել, թե ինչպես են ներհայաստանյան արեւմտամետ հակում ունեցող ուժերի մի մասը դեռ փորձում անհստակ դիրքորոշում պահելով այդ թեմայի շուրջª հաշվարկել իրենց քաղաքական հեռանկարներն այս կամ այն կողմ թեքվելու դեպքում: Համեմատաբար փորձառու մասն էլ արդեն հասկացել է, որ գործընթացն անշրջելի է եւ հիմա պետք է պատրաստվել այդ նոր իրողություններին համապատասխան գործելուն: Կա նաեւ միանշանակ եվրասիականացմանը դեմ թեւ... Մի խոսքովª մի իսկական կաշա էª համեմված ոմանց ինքնապահպանման բնազդով, ոմանցª արեւմտյան պատվերների տակից դուրս գալու ձգտումներով: Մի գուցե կան նաեւ մի քանի գաղափարական արեւմտամետներ, թեեւ բոլորն էլ հասկանում են, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կողմնորոշված է դեպի Ռուսաստանը, այսինքնª դրա դեմ լուրջ ժողովրդական կոմպանիաների կազմակերպման տարբերակ չկա եւ պետք է փորձել առաջ գնալ շրջանցիկ ծրագրերով: Բայց ԱԺ-ում արդեն ստիպված են լինելու գնալ հստակեցման, քանի որ այստեղ արդեն քննարկում-քվեարկություններից "թռնելն" անգամ կարող է դիտարկվել որպես "դեմ" դիրքորոշում:
Երկրորդ դրվագն էլ, անշուշտ, երեկ Փարիզում Ֆրանսիայի ղեկավար Օլանդի կազմակերպած նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն էր: Այն, որ բարձր մակարդակով նման հանդիպումների հաճախակիացման գաղափարը հենց վաշինգտոնյան ծագում ունի եւ այն տարվա ընթացքում ակտիվորեն առաջ է մղվում, նոր բան չէ: Ավելին. այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բաց տեքստով խոսում էր դեռ այն պահից, երբ նոր-նոր էր անցել իր այդ պաշտոնին: Բայց այն, որ տարվա ընթացում տեղի ունեցած մի քանի նման հանդիպումներ մազաչափ անգամ տեսանելի չդարձրին ղարաբաղյան հակամարտության լուծումը, ենթադրելի էր ի սկզբանե: Խոսքը նաեւ փարիզյան այս հանդիպման մասին է, ոը դեռ չսկսված` մինչեւ իսկ Ուորլիքն էր անհույս տոնով հայտարարում. "Ես հույս ունեմ, որ բանակցությունները մեզ ավելի կմոտեցնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը": Դե լավ է, որ գոնե հույսը կա, չնայած անցած 20 տարիներին այնքան այդպիսի "հուսավառ" հայտարարություններ ենք լսել, որ արդեն վաղուց ենք վարժվել դրանք բանի տեղ չդնել:
Մի խոսքովª Հայաստանին ԵՏՄ-ից հեռու պահելու ծրագրերն անգամ ղարաբաղյան խաղաքարտի միջոցով ձախողել Վաշինգտոնին չհաջողվեց: Ներքին "գունավոր" շարժումներն էլ իրենց հերթին "չարդարացրին բարձր վստահությունը": Իսկ արդեն գալիք տարեսկզբից մտնում ենք նոր իրողությունների հարթություն, որտեղ նաեւ աշխարհաքաղաքական խաղի կանոններն էլ այլ կլինեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

