"ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ` ԼՈԽ ՎԱՏ Ա, ԵՎ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԱ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ ՉԷ"

Արխիվ 12-16

"ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,
ԹԵ` ԼՈԽ ՎԱՏ Ա, ԵՎ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԱ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ ՉԷ"


Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 24-ին "եռյակի" հանրահավաքին` ասաց, որ ԲՀԿ առաջնորդի ելույթը պետք է քննադատական մաս պարունակեր: Մասնավորապես, նա պետք է ասեր` ինչ չի արել ներկայիս կառավարությունը: Եվ այն, ինչ չի արել, ինչպես պետք է աներ:
Ըստ Ադիբեկյանի` հնչեցին իշխանափոխության կոչեր, բայց նոր իշխանության գործելակերպի մասին ոչինչ չհնչեց: Պարզ չէ, թե այդտեղ հավաքված հանրությունն ուր է գնալու: "Երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: ԲՀԿ ղեկավարի այս խոսքերն ուղղակի հայտարարություն են, ոչ թե վերլուծություն: Խոհանոցային այն խոսակցությունները, թե` լոխ վատ ա, եւ մեղավոր են իշխանությունները, դա ծրագրային ելույթ չէ",- ասաց պրն Ադիբեկյանը:
ԲՀԿ ղեկավարն իր ելույթում նաեւ հայտարարեց, որ իշխանությունը պետք է համաժողովրդական շարժման պահանջներն ի կատար ածի: Սրանով, փաստորեն, ԲՀԿ առաջնորդն ակնարկեց իշխանությունների հետ բանակցելու մասին: Արդյո՞ք իշխանությունը բանակցությունների կգնա: "ՀՀ նախագահը հայտարարեց, որ պատրաստ են համագործակցել այն ուժերի հետ, որոնք կօգնեն իրավիճակը բարելավելու: Այնպես որ, եթե "եռյակի" կողմից գործողությունների ծրագիր առաջարկվի, եւ դա կյանքի կոչվի, ՀՀԿ-ն ընդառաջ կգնա",- վերլուծում է Ադիբեկյանը:
Ինչ վերաբերում է համաժողովրդական շտաբներ ձեւավորելուն, սոցիոլոգը հիշեցնում է` 670 համայնքների ղեկավարները ՀՀԿ-ականներ են, միայն 150-ն է ընդդիմության ձեռքին, հետեւաբար "եռյակին" կհաջողվի ձեւավորել 150-200 շտաբ: "Այդ շտաբներ մարդիկ գալու են ինչ-որ բան խնդրելու, պատրա՞ստ է "եռյակն" այդ շտաբների միջոցով մարդկանց կենսական խնդիրները լուծել",- մտորում է Ադիբեկյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում