ԲՀԿ-Ն ՏՈՂԱՏԱԿԵՐՈՎ ԴԵ՞Մ Է ԵՏՄ-ԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ՏՈՂԱՏԱԿԵՐՈՎ ԴԵ՞Մ Է ԵՏՄ-ԻՆ
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդը ոչ իշխանական "եռյակի" աշնանային վերջին հանրահավաքի ժամանակ ակնարկեց, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանը որոշակի ձախողումներ ունի: Այս մասին իր տարբեր հարցազրույցների ժամանակ նշել է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Թե արդյոք ԲՀԿ-ն պարբերաբար շեշտելով այս մասին` նկատի ունի ՀՀ` Եվրասիական միության անդամակցման գործընթացը, "Իրավունքը" փորձեց պարզել ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ, ով խոստացավ հստակեցնել ու ավելի ուշ պատասխանել մեր հարցին: "Իրավունքը" փորձեց կապ հաստատել նաեւ տիկին Զոհրաբյանի հետ, սակայն այդպես էլ չհաջողվեց զրուցել նրա հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

