"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ"

Արխիվ 12-16

"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՓՈՐՁՈՒՄ Է ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ"

"Իրավունքը" ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ զրուցեց հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած "եռյակի"` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" համատեղ հանրահավաքի մասին:
-Պրն Բաղդասարյան, ի՞նչ տպավորություն ստացաք "եռյակի" հանրահավաքից:
- Դե, նորություն չկար հանրահավաքում, որ մեկնաբանեմ: Երբ երեք ոչ իշխանական ուժերով կանեն ընդհանուր հայտարարություն, նոր կխոսենք: Իրենք բարձրացրին այն հարցերը, որոնք մեր վերահսկողության տակ են` մենաշնորհ, կոռուպցիա: Դռները բաց են, կարող են գալ ու քննարկել` միասնական արդյունքի հասնելու համար: Հարթակում կանգնած քաղաքական ուժերը եղել են իշխանության մեջ, կարող էին այդ ժամանակ բարձրացնել: Անկեղծ ասած, ինձ համար հստակեցված չէ` ինչ են ուզում իրենք:
- ԲՀԿ առաջնորդն իր ելույթով ի՞նչ մեսսիջներ հղեց հանրությանն ու իշխանությանը:
- Ընդհանուր առմամբ, իմաստը հետեւյալն էր` խոսելու բան կա, որի մասին մենք վաղուց ենք ասել: Չկա նոր բան, որի մասին ես խոսեմ:
- Փաստորեն, ընդունում եք, որ "եռյակն" իշխանության հետ բանակցելու կամուրջները չի այրել:
- Այո, հիմա իրենք են այդ բանակցության ճանապարհները փնտրում:
- Արդյոք կհաջողվի՞ "եռյակին" համաժողովրդական շտաբներ բացելու հայտարարությունը կյանքի կոչել:
- Լավ չեմ հասկանում դա: Իրենք յուրաքանչյուր տեղում ունեն շտաբ: Երեւի, դրանց անվանումը փոխեն: Ընտրություններից երեք ամիս առաջ շտաբներ ստեղծելը հասկանում եմ: Հիմա չեմ հասկանում` ինչո՞վ են զբաղվելու այդ շտաբները:
- Կարծիք կա, որ "եռյակի" գլխին կանգնած է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը...
- Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորություն անել ուրիշի ռեսուրսների վրա, բայց իրենք պետք է որոշեն` ով է գլուխը: Այն օրը, երբ պետք է որոշեն, ով է նրանցից առաջինը, ինձ թվում է "եռյակը" լուրջ խնդիրների առջեւ կկանգնի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում