ՔՈՉԱՐՅԱՆ ԵՐԿՐՈՐԴԸ ՈՒԶՈՒՄ Է ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՄՏՆԵԼ
Արխիվ 12-16ՔՈՉԱՐՅԱՆ ԵՐԿՐՈՐԴԸ
ՈՒԶՈՒՄ Է ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՄՏՆԵԼ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, երեկ ներկա էր Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հրավիրած ընդունելությանը` Ավստրիայի Ազգային օրվա առթիվ: Ավելին` վերջինս ջերմորեն շփվում էր ԱԺ պատգամավորների հետ, հավանաբար փորձելով հասկանալ, թե որ թեւում կարող է տեղ գտնել` ընդդիմադիր, թե՞ իշխանական: Կարծես թե, պարոն Ռ. Քոչարյանը հույսը կտրել է ոչ իշխանական «եռյակից» ու որոշել է իր քաղաքական հնարավորությունները ներդնել ավագ որդու վրա: Իսկ թե ինչ դուրս կգա այս ամենից, ցույց կտա ժամանակը, մնում է սիրաշահել Եվրոպայի մաս կազմող դեսպանների սիրտը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

