ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՆ ԱԲՍՈՒՐԴ Է.ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆ

Արխիվ 12-16

«ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՆ

ԱԲՍՈՒՐԴ Է». ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆ

 

Հոկտեմբերի 24-ի «եռյակի» հանրահավաքի ժամանակ, ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը Վարդան Պետրոսյանին քաղբանտարկյալ համարեց: «Իրավունքն» այս հայտարարության վերաբերյալ արդեն ներկայացրել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի արձագանքը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

«Իրավունքն» այսօր  Վարդան Պետրոսյանի գործով տուժող  Հակոբյանների ընտանիքի փաստաբան Ռուբեն Բալոյանից պարզեց`  համաձա՞յն է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականին: «Դա աբսուրդ է, որ Վարդան Պետրոսյանը քաղբանտարկյալ է: Վարդան Պետրոսյանն այսօր  բանտարկված չէ իր քաղաքական հայացքների համար: Վարդան Պետրոսյանը երկու երեխաների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով է կալանավորված: Ի՞նչ քաղբանտարկյալի մասին  է խոսքը»,- ասաց  փաստաբանը:

Պրն Բալոյանի խոսքով` ինքն այս պահին «Ունի  մոտ  յոթ-ութ  քրեական գործ վթարների հետ կապված, եւ բոլոր վրաերթ  կատարողներն էլ ձերբակալված են»: «Ինչո՞վ է առավել Վարդան Պետրոսյանը մյուս վրաերթ կատարողներից, որ սիրված դերասա՞ն  է»,- ահա այս կերպ արձագանքեց Հակոբյանների փաստաբանը:

Գործին առնչվող այլ  հարցերի պարզաբանումները «Իրավունքը» կներկայացնի հաջորդիվ:


Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում