ՔԱՆԻ՞ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏ ԿԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՆՐԱՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՎ ԻՆՉՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ՔԱՆԻ՞ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏ ԿԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՆՐԱՆՔ

ԶԲԱՂՎՈՒՄ ԵՎ ԻՆՉՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ

 

Մեր երկրում  առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով մեր քաղաքացիները արտագնա աշխատանքի մեկնում են ոչ միայն Ռուսաստան,  եվրոպական այլ երկրներ, այլեւ   հարեւան Թուրքիա: Սակայն հարեւան երկրի հետ չունենալով  որեւէ դիվանագիտական հարաբերություն`միգրացիոն պետական ծառայությունը   Թուրքիա  մեկնող հայ միգրանտների  թվի մասին որեւէ տեղեկություն չունի: «Իրավունքի» հետ զրույցում   միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասաց, որ   Թուրքիա  աշխատանքի  մեկնող միգրանտների խնդիրը  պետք  է ուսումնասիրեն հետազոտողները:

Քիչ չեն դեպքերը, երբ  Թուրքիայում գտնվող հայ միգրանտները ենթարկվում են բռնության: Ըստ Գագիկ Եգանյանի` ցանկացած երկրում, եթե հայ միգրանտը բռնության է ենթարկվում, դա արդեն մտահոգիչ է: «Թուրքիայում առավելես  դա լուրջ խնդիր է: Հաճախ անգամ անձնագրի ժամկետը երկարացնելու համար  լուրջ խնդիրների առջեւ են կանգնում»,- ասաց  Եգանյանը:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը մեզ հետ զրույցում  ասաց, որ  մեծ մասամբ Թուրքիա մեկնում են   միջին տարիքի կանայք, քիչ թվով նաեւ երիտասարդ աղջիկներ, քանի որ ավտոբուսով Թուրքիա հասնելու համար անհրաժեշտ է ընդամենը 50 դոլար: «Մինչդեռ Ռուսաստան կամ եվրոպական  այլ երկրներ հասնելու համար մեծ գումարներն են անհրաժեշտ: Ես տեսել եմ մի հայ կնոջ, որ  50 դոլար պարտք էր արել ու հասել էր Ստամբուլ, այնտեղ աշխատող հայերին խնդրում էր իր համար աշխատանք գտնել»,- հիշում է թուրքագետը:

Թուրքագետի խոսքով`  հայ  միգրանտները Թուրքիայում հիվանդների են պահում, դայակություն անում,  բնակարաններ մաքրում, ցավոք նաեւ  մարմնավաճառությամբ զբաղվում: «Հաշվի առնելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալները  մոտավորապես ամեն տարի Թուրքիա արտագնա աշխատանքի  է մեկնում 70.000 հայ: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր սահմանը հատել են օրինական: Ընդ որում  այնտեղ մեկնողների թվի նվազում չի նկատվում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ա.Պողոսյանի խոսքով` Թուրքիայում հայ միգրանտները  միջինը վաստակում են ամսական 500-1000 դոլար: Հիմնականում հայերն աշխատում են Ստամբուլում, շատ քիչ Տրապիզոնում, Իզմիրում, Անթալիայում:

Ինչպե՞ս են հաղթահարում հայ միգրանտները  թուրքերենի չիմացության խնդիրն ու ազգամիջյան հարաբերությունները: «Սկզբնական շրջանում լեզվի չիմացությունն այդքան էլ կարեւոր չէ: Իսկ ազգամիջյան հարաբերությունների հարց չկա, քանի որ  կարեւորը մարդու լավ աշխատելն է»,- պարզաբանում է պրն Իսպիրյանը:

Բայց սրա հետ մեկտեղ Թուրքիայում աշխատող  հայ միգրանտների անվտանգությունն ապահովված չէ: «Նրանք զրկված  են տարրական իրավունքներից: Եթե  անօրինական միգրանտ են եւ նրանց նկատմամբ հանցագործություն է կատարվում,  իրավապահներին չեն կարող հայտնել, քանի որ կարտաքսվեն Թուրքիայից: Իսկ արտաքսվելու դեպքում էլ  մոտ հինգ տարի չեն կարող մեկնել Անկարա»,- հիշեցրեց  Անդրանիկ Իսպիրյանը եւ խորհուրդ տվեց մեր հայրենակիցներին հարեւան երկիր մեկնելուց առաջ լավ մտածել:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում