ՄՐՋՅՈՒՆՆ ՈՒ ՃՊՈՒՌԻ ՌԵՄԻՔՍ
Արխիվ 12-16ՄՐՋՅՈՒՆՆ ՈՒ ՃՊՈՒՌԻ ՌԵՄԻՔՍ

Կայացած մարդիկ, որպես կանոն, լինում են կենսուրախ, կամեցող, դեմքերը պայծառ: Անհաջողակները նախանձից ու մեջների թույնից մի տեսակ կանաչում են, կուչ են գալիս: Կայացածները շտապում են սիրով շնորհավորել հարեւանի հաջողությունը, ուրախանալ համակուրսեցու առաջխաղացմամբ, ողջունել ընկերոջ ձեռքբերումը: Անհաջողակները նման դեպքերում սկսում են ֆշշալ ու վազում են թուղթուգիր անողների մոտ:
Սակայն մի շտապեք դատապարտել այդ անհաջողակ ու նախանձներին, ավելի շուտ նրանց պետք է խղճալ, չէ որ կյանքն է նրանց դարձրել այդպիսին: Անհաջողակների մի մասը, ժամանակին լավ էլ հաջողություններ են ունեցել, բայց թռի-վռի ճպուռի պես այստեղ-այնտեղ, մեկ էլ տեսան որ կյանքի աշնանն են հասել, իսկ իրենք... էլ էն Սիրուշը չեն: Հիմա, օրինակ, Հրապարակի խմբագիր Արմինե (կամ ինչպես նրան ասում են Արմյոնա) Օհանյանը ինչպես չչարանա...: Բայց դե ում մեղադրես, ժամանակին էր պետք մտածել, թռի-վռիի համար պատասխան պետք է տալ:
Բայց կան այնպիսի անհաջողակներ, որ ոչ թե ճպուռի, այլ մրջունի կյանքով են ապրել, անընդհատ ինչ-որ գործ են արել, ոտքի տակ ընկել, բայց միեւնույնն է ոչնչի չեն հասել. կամ խելքը չի հերիքել, կամ տաղանդը, կամ կրթությունը, կամ էլ բախտը: Ինչպես ասում է հայտնի ֆիլմի հերոսը. «Աղջիկները ինձ չեն սիրում»: Այ սրանց մոտ տարիների ընթացքում մաղձը հասնում է ոսկրածուծին: Եվ այսպիսինները նույնիսկ նախանձում են այն անհաջողակներին, ով գոնե ճպուռի անցյալ է ունեցել: Օրինակ, նույն Արմոյնայի մոտ մի գրչակ է աշխատում, Էդիկ Անդրեասյան: Մի հարյուր տարի ջանադրաբար ու անիմաստ թուղթ է մրոտում, ոչ առաջ է գնում, ոչ հետ, արդեն շուրջը բորբոս է կապել, իսկ նա հա գրում ու գրում է, մեկ սրան է նախանձից փնովում , մեկ մյուսի փեշերից է կախվում: Բայց բանի տեղ դնող էլ առանձնապես չկա, ու մի օր էլ, որ կդադարի գրել, ոչ ոք չի էլ նկատի, որ մի անհաջաղակ գրչակ պակասեց: Կամ, ասենք, տարբեր «Զիբիլնեթ»-ներում կաղկանձող որոշ հավերժական եթիմները, եթե մի օր իրենց միալար ձենները կտրեն` ով կնկատի... Բայց այս դեպքում ում մեղադրես, անգամ իրենք մեղավոր չեն իրենց անհաջողակ լինելու մեջ, բախտ է, էլի...:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

