«ՅՈԹ ՄԵՂՔ, ՅՈԹ ԲՈՒՅՐ»
Արխիվ 12-16«ՅՈԹ ՄԵՂՔ, ՅՈԹ ԲՈՒՅՐ»
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Վահագնի թաղամասի նորաբաց ռեստորանում / Արարատ Գոլֆ ակումբ/ տեղի կունենա երիտասարդ նկարիչ և պարֆյումեր Արման Մանուկյանի հետաքրքրիր և յուրահատուկ մեկնություններով լի աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդես-ներկայացման շրջանակներում կցուցադրվի նկարիչի կտավները, գրաֆիկական աշխատանքների ալբոմը:
Արման Մանուկյանը Հայաստանում առաջին անգամ հիմք է դնում «Յոթ բույրեր» հայկական օծանելիքների հավաքածուին, որոնց մեջ հիմք է ընդունվել հայկական բնաշխարհի բուսական բազմազանությունը: Ցուցահանդեսը մեկնարկելու է աստվածաշնչյան «Յոթ մահացու մեղքեր» թատերական ներկայացմամբ, որի սյուժեն բխում է կտավներում առկա սյուրեալիստական գաղափարներից: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է բեմադիրչ Գուժ Թադևոսյանը: Ցուցահանդես-ներկայացումը, իբրև գեղարվեստական երևույթ, իր մեջ ներառում է արվեստի տարբեր ժանրերի միաձուլում, որն իր հերթին ծնում է մշակութային արտահայտչաձևեր: Ցուցահանդես-ներկայացման գեղարվեստական մեկնաբանությունը միտում ունի նպաստել մշակութային ոլորտի և անհատի գեղագիտական ճաշակի համալրմանը: Նոր սերունդի հետաքրքրությունների շրջանակում ձևավորել արվեստի, կրոնական բարոյագիտության և բնության ներդաշնակումների գաղափարը: Ծրագրի իրականացումը նպատակ ունի ծրագրի մասնակցող երիտասարդների շրջանակներում սերմանել շարունակական հետաքրքրություններ վերը նշված աշխարհայացքների նկատմամբ:
Նախագիծը նախատեսված է արվեստագետների և արվեստասեր հանդիսատեսի համար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

