«ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿՈՎԻՉ, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, ՄԵՆՔ ՔԵԶ ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ»
Արխիվ 12-16«ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿՈՎԻՉ, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, ՄԵՆՔ ՔԵԶ ԱՄԵՆ ԻՆՉ
ՆԵՐՈՒՄ ԵՆՔ»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «եռյակի»` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» հետ որեւէ առնչություն չունի: «Քոչարյանը բաց հայտարարել է, ես կգամ, եթե ազգովի խնդրենք»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի` Քոչարյանի համար նսեմացում կլինի, եթե իշխանության վերադառնա ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի շնորհիվ. «Նա ուզում է, որ ամբողջ ժողովուրդը կանգնի ու ծնկաչոք խնդրի. Ռոբերտ Սեդրակովիչ, վերադարձիր, մենք քեզ ամեն ինչ ներում ենք, դու մեր առաջնորդն ես: Բայց ինձ չի թվում, որ քաղաքական ամբողջ էլիտան պատրաստ է դրան»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, որը կարծես թե «այլընտրանքից» դարձավ ընդդիմություն, սոցիոլոգի կարծիքով` ԲՀԿ-ը կենտրոնամետ ընդդիմություն է. «Եռյակի» հանրահավաքում շատ պարզ ասվեց, որ իրենք ապարատն ու իշխանավորներին ձեռք չեն տա, պարզապես անհրաժեշտ է նավակի ուղղությունը փոխել: Այսինքն` մեզ պետք են առաջին, երկրորդ, երրորդ տեղերը: Սրանով «եռյակն ասում է, որ իրենք իշխանափոխություն չենք անում, այլ իշխաններին ենք փոխում»:
Սոնա Դավթյան

