ՀԱԿ-Ի ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ. ՄԱՍ 5. ՍԱՀԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ի ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ.


ՄԱՍ 5. ՍԱՀԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ֆոտոլրագրողի մասնագիտությունը բավականին լուրջ մասնագիտություն է և ոչ մի տեղ գրված չէ, որ ֆոտոլրագրողը պարտադիր պետք է լինի նաև դասալիք: Ֆոտոլրագրողը սովորական երկրի քաղաքացի է, իր ազգի զավակը և որպես ՀՀ քաղաքաց, որպես հայ մարդ կարող է կատարել իր պարտքը ազգի, հայրենիքի, պետության հանդեպ: Եվ համոզված ենք, որ գրեթե բոլոր դեպքերում այդպես էլ կա, բացի ՀԱԿ կոչվող անհայրենիք խմբավորումից: Այստեղ ֆոտոլրագրողի մասնագիտության մասին այլ պատկերացումներ են և հավանաբար, ըստ նրանց, լավ ֆոտոլրագրողը պետք է նախ լինի բանակից «թռած», սեփական հայրենիքն ու պետությունը չսիրող, և ապա նաև` առողջական, նյարդային ու հոգեբանական խնդիրներ և գերադասելի է` «գժի թուղթ» ունեցող (բայց պարտադիր չէ): Դե իսկ դրան գումարած` ՀԱԿ անդամ լինելու մասին էլ չենք խոսում, քանի որ դա պարտադիր պայման է:
Բանն այն է, որ ՀԱԿ-ի արդեն հերթական ֆոտոլրագրողը, պարզվում է` դասալիք է: Այս անգամ խոսքը 22-ամյա Սահակ Մուրադյանի մասին է, ով 2009-2010թթ. ՀՀ ոստիկանության կողմից վերցված է եղել պրոֆիլակտիկ հաշվառման: Այս «հերոսը» 2010-ի նոյեմբերին ՊՆ Կետրոնական բժշկական հանձնաժողովի կողմից «պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ, ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով» ախտորոշմամբ ճանաչվել է զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի և ստացել տարկետում 1 տարի ժամկետով: Այնուհետև Ս.Մուրադյանը ներգրավված է եղել միանգամից 2 քրեական գործի շրջանակներում և կրկին ստացել տարկետում, սակայն 2012թ. օգոստոս ամսին նրա մասով քր.գործը կարճվել է: Դրանից հետո Սահակ Մուրադյանը խախտել է զինվորական հաշվառման կանոնները և ըստ սահմանված կարգի չի ներկայացել զինկոմիսարիատ: Այս տարվա օգոստոսին նա կրկին կանչվել է ՊՆ բժշկական հանձնաժողով, սակայն այս անգամ ևս «չի հանձնվել». նա հայտարարել է, որ կորցրել է կցագրման վկայականը, ինչի արդյունքում այս զորակոչին ևս չի զորակոչվել և ներկայումս անցնում է բժշկական հետազոտություն:
Ինչպես տեսնում եք, այս անգամ նույնպես ամեն ինչ կազմակերպվել է շատ վարպետորեն, ինչը ցույց է տալիս, որ ՀՀՇ-ՀԱԿ-ի վերնախավը իրենց երիտասարդներին դասալիք դարձնելու գործում իսկական պրոֆեսիոնալ է և ունի անհրաժեշտ հնարավորությունները: Միայն «գժի թուղթն» է այս անգամ բացակայում, ինչով Սահակ Մուրադյանը հետ է մնում իր որոշ ընկերներից, բայց դա, իհարկե, նրան չի խանգարում ընկերներին հավասար գործել, մասնակցել տարբեր բողոքի ակցիաներին և, իհարկե, աշխատել որպես ֆոտոլրագրող: Այսինքն, մեր երկրում բոլոր առողջական, նյարդային կամ հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցողները, ովքեր նաև ունեն աշխատանքի խնդիր, կարող են հանգիստ դիմել ՀԱԿ-ին և ստանալ ակտիվիստի և ֆոտոլրագրողի աշխատանք: Սա անձնակազմ և թիմ հավաքելու շատ յուրահատուկ մոտեցում է:
Հոդվածի հաջորդ մասում կանդրադառնանք ՀԱԿ-ի ակտիվիստ եղբայրներ, դասալիքներ Դավիթ և Հովհաննես Քիրամիջյաններին:

«ՀՀՇ-ՀԱԿ իրական դեմքը» ֆեյսբուքյան էջ


Շարունակել
ի...

Առաջին մաս. Արեգ Գևորգյան

Երկրորդ մաս. Սարգիս Գևորգյան

Երրորդ մաս. Արեն Մանուկյան

Չորրորդ մաս. Սարգիս Ղազարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում