Երիտասարդները հետաքրքրված են ռազմամարտական կրթությամբ

Արխիվ 12-16

Երիտասարդները հետաքրքրված են  ռազմամարտական կրթությամբ

«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը իր գործունեությանը հավատարիմ, հերթական ռազմահայրենասիրական դասընթացը անցկացրեց այս անգամ Ծաղկաձորում: 4 օր շարունակ, շուրջ 30 երիտասարդ, մասնակցեց ռամամարտական դասընթացի, որը իրականցվեց ՀՀ Սորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ: Ծրագիրը հագեցած էր և՛ տեսական և՛ գործնական վարժանքներով: Երիտասարդները հնարավորություն ունեցան ստանալու համապարփակ գիտելիքներ պատերազմական դժվարին պայմաններում գոյատևելու վերաբերյալ, ծանոթացան և գործնականում փորձարկեցին հետախուզական առաջադրանքներ, անցան կրակային պատրաստության գործնական պարամունքներ:
Տպավորիչ էր հատկապես այն, որ անգամ կեսգիշերն անց էլ բոլոր մասնակիցները, դաշտային պայմաններում  սերտում էին ռազմամարտական կարևոր  գիտելիքներ, տեղում ցուցադրական վարժանքների տեսքով: Մասնակիցները մեզ հետ զրույցում  ընդգծեցին հատկապես այն, որ իրենց ստացած գիտելիքներն ու գործնական պարապմունքները բավականին համապարփակ էին, և այդ ամենը ուսուցանողների փորձի,  գիտելիքների մեծ պաշարի շնորհիվ: Նշենք որ դասընթացները վարում էին արցախյան ազատամարտի մի խումբ նվիրյալներ, ովքեր այսօր էլ  են շարունակում ռազմակրթական գործունեությունը:
Մասնակից Կառլեն Հակոբյանի հավաստմամբ, այս դասընթացի շրջանակում իր ստացած գիտելիքները իրեն անպայման շատ օգնելու են զինվորական ծառայության ընթացքում, և ամենահամոզիչն այն է , որ դասավանդում են մարդիկ, որվքեր իրենց անցած ուղով և նաև ներկայով հայրենանվիրման իրական օրինակ են, առանց գեղեցիկ և պաթետիկ խոսքերի: Բոլոր այն մասնակիցները, ում հետ մենք հասցրեցինք զրուցել, նշում էին որ այս և նմանօրինակ դասընթացների կարիքը երիտասարդները ունեն, և ցանկալի է հաճախակի  կազմակերպվեն և, որ ամենակարևորն է՝ իրենց կյանքով,  գործով հայրենիքի հանդեպ  նվիրումը բազմիցս ապացուցած մարդկանց միջոցով:  
Դասընթացի շրջանակում ցուցադրվեցին նաև ռազմահայրենասիրությունը խրախուսող փաստագրական ֆիլմեր, այդ թվում և ՀՀ Պաշտպանության նախարարության և Գիտության և կրթության նախարարության համատեղ ծրագրի շրջանակում նկարահանված Շուշիի ազտաագրման մասին պատմող, հայ մարտիկի կերպարին անդրադարձող ֆիլմերը, նաև ԳՄԴ հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի գործունեությունը ներկայացնող «Գաղափարի ուժը» փաստագրական ֆիլմը: Բոլոր ֆիլմերի դիտումներին հաջորդում էին ակտիվ քննարկումները: Ծրագիրն ավարտվեց, բայց մասնակիցները մնացին  նմանօրինակ  դասընթացի կրկին մասնակցելու սպասումով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում