«ԵՐԵՎԱՆ ՇՈՈՒ 2014» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՓԱՅԼՈՒՆ ԷՐ, ԻՆՉՊԵՍ ՈՍԿԻՆ

Արխիվ 12-16

«ԵՐԵՎԱՆ ՇՈՈՒ 2014» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՓԱՅԼՈՒՆ ԷՐ, ԻՆՉՊԵՍ ՈՍԿԻՆ

 

Նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, առաջին տիկին ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ հոկտեմբերի 25-ին ներկա գտնվեցին «Երեւան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: Նրանք  շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, դիտեցին հայրենական ու արտերկրյա 125 ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացան այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին: Սակայն, այսքանով չավարտվեց ՀՀ Նախագահի եւ առաջին տիկնոջ այցը «Մերիդիան»: Կենտրոնում այս օրերին իրականացվող միջոցառումների  շրջանակներում Տեր եւ Տիկին  Սարգսյանները դիտեցին նաեւ «Երեւանյան նորաձեւության շաբաթ» խորագրով ցուցադրությունը, որտեղ իրենց հավաքածուներով ներկայացան Հայաստանի եւ Ռուսաստանի մոդելավորողները: Ինչպես նաեւ նրանք մասնակցեցին հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են ժամանակակից նկարիչների ու քանդակագործների 100-ից ավելի աշխատանքներ:

Նշենք, որ հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ անցկացվող այս ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի ու ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ Հայաստանից եւ աշխարհի 24 երկրից: Ավելին` ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաեւ շուրջ 200 գնորդ, ինչը սպառման նոր շուկաներ գտնելու լավ հնարավորություն է: Ի դեպ, ցուցահանդեսի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» հետ համատեղ նախատեսում է անցկացնել նաեւ «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողով եւ  դրա շրջանակներում կլոր սեղաններ՝ «Ոսկեգործության զարգացման համաշխարհային միտումները եւ  ՀՀ-ում ներդրումների ներգրավման հնարավորությունները», «Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու հնարավորությունները, առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությունները» թեմաներով:

Հիշեցնենք, որ  «Երեւան Շոու 2014» նախաձեռնության նպատակը Հայաստանում ոսկերչական կլաստերի ստեղծումն ու զարգացումն է, իսկ ազատ տնտեսական գոտին գործոն է նոր աշխատատեղերի ստեղծման ու օտարերկրյա մեծ ներդրումների ներգրավման համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում