«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱ ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 15-20.000 ԹԱՓԱՌՈՂ ՇՈՒՆ». ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Արխիվ 12-16

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱ ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 15-20.000 ԹԱՓԱՌՈՂ ՇՈՒՆ». ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

 

Ինչպես հայտնի է, այսօր քաղաքապետարանի մոտ  մի խումբ մտահոգ քաղաքացիներ  բողոքի ակցիա էին կազմակերպել` ընդդեմ մայրաքաղաքում շների սպանդի: Խնդրի առնչությամբ «Իրավունքը» զրուցեց  քաղաքապետարանի առեւտրի ու սպասարկման վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանի հետ:

-Պրն Հունանյան, Իրավունքի հետ զրույցում  «Դինգո թիմ» ՀԿ-ի ներկայացուցիչ Ալինա Ենգոյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում թափառող շներին պետք է  ստերջացնել, ոչ թե վնասազերծել:

-Նախ ասեմ, որ ստերջացում չէ, այլ ստերիլիզացում կամ ամլացում:  Ես նրանց ասել եմ մի քանի անգամ, բայց չեն ուզում ուղղել: Մայրաքաղաքում թափառող շների մի մասին ստերիլիզացնում ենք, մի մասին քնեցնում, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Ոչ մի երկրում թափառող շների  հարցը մինչեւ վերջ  չի լուծվել: Կան որոշ երկրներ, որոնք հաջողության են հասել թափառող շների դեմ պայքարում` Գերմանիան, Շվեյցարիան, Արեւմտյան եվրոպայի որոշ երկրներ:  Մոսկվայում երեք տարի շարունակ շներին ստերիլիզացնում ու բաց էին թողնում: Դա առաջացրեց բնակիչների բողոքը, քանի որ  տեղաշարժվել մայրաքաղաքում հնարավոր չէր: Շները կծում էին շատ-շատերին, հոշոտելու դեպքեր եղան անգամ: Դրանից հետո Մոսկվան հրաժարվեց այդ մեթոդից, քանի որ ծրագիրը ձախողվեց: Մեզ մոտ շների թիվը բավական պակասել է նախորդ տարիների համեմատ:

- Շների սպանդին դեմ եղողները հայտարարում են, որ Երեւանի թափառող կենդանիներին որսալու, ստերջացնելու ու վնասազերծելու համար «Յունիգրաֆ իքս» ընկերությանը  տրամադրվող  գումարներն անարդյունավետ են ծախսվում:

-Դա ճիշտ չէ: Նրանք ապատեղեկատվություն են տարածում բնակչության շրջանում ու դեմ դուրս գալիս բնակչությանը:

- Իսկ ինչո՞ւ է միշտ «Յունիգրաֆ իքս» ընկերությանը տրամադրվում  գումարներ  Երեւանի թափառող կենդանիներին որսալու, ստերջացնելու ու վնասազերծելու համար:

-Այս տարի  Երեւանի թափառող կենդանիներին որսալու, ստերջացնելու ու վնասազերծելու գործընթացում  ընդգրկվելու են նաեւ  այդ  բողոքող ՀԿ-ներից ներկայացուցիչներ:  Իսկ թե ինչու է միայն  «Յունիգրաֆ իքս» ընկերությանը տրամադրվում  գումարներ, որովհետեւ 2009 թ-ից սկսած միայն հայտ է ներկայացրել  «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը: Ես ինքս եղել եմ հանձնաժողովի նախագահը:  «Փրկենք կենդանիներին» ՀԿ-ի ղեկավարին Նունե Մեհրաբյանին  ու «Դինգո թիմ» ՀԿ-ին ասել ենք՝ եկեք մասնակցենք մրցույթին, սակայն նրանք հայտ չեն ներկայացրել: Մրցույթից հետո բողոքել են մասնավորապես Նունե Մեհրաբյանը ասել է, որ ինքը հայտ ներկայացրել է, բայց  իր հայտը չեն ընդունել: Ո՞նց կարելի է  մարդկանց խաբել: Ես տեղեկություններ ունեմ, որ  Երեւանի թափառող կենդանիներին որսալու, ստերջացնելու ու վնասազերծելու համար տրվող գումարը հաջորդ տարի նվազելու է, քանի որ թափառող շների քանակը նվազել է:

- Մայրաքաղաքում քանի՞ թափառող շուն է հաշվառված:

-Ոչ մի անգամ  Երեւան քաղաքում շների հաշվառում չի կատարվել, քանի որ դա  բավական բարդ   գործընթաց է:

-Բայց «Դինգո թիմ» ՀԿ-ի ներկայացուցիչն ասում էր, որ  գրեթե ամեն տարի «Յունիգրաֆ իքս» ընկերությունը ներկայացնում է, թե ամեն տարի  մայրաքաղաքում կա 46.000 շուն...

-46.000 չէ: Տարբեր տարիներ տարբեր են եղել: Այո, 46.000 էլ է եղել, 47.000 էլ, բայց վերջին տարիներին բավական նվազել է թափառող շների թիվը: Երեւանում կա մոտավորապես 15-20.000 թափառող շուն:

- Եթե Երեւան քաղաքում շների հաշվառում չի կատարվում, ինչ  չափորոշիչներով է «Յունիգրաֆ իքս» ընկերությանը  Երեւանի թափառող կենդանիներին որսալու, ստերջացնելու ու վնասազերծելու համար հատկացնում ֆինանսական միջոցներ:

-Ելնելով բյուջեի հնարավորությունից նախատեսում ենք այնքան գումար, թե քանի շուն կկարողանան վնասազերծել ու քանիսը կծնվեն: Շների քանակությունն ավելի շատ է, քան թե նախատեսվող գումարը:

-Այս տարի որքա՞ն գումար է հատկացվել  «Յունիգրաֆ իքս» ընկերությանը եւ քանի շուն է այս տարի վնասազերծվել:

- 200 մլն դրամ է հատկացվել: Իսկ թե քանի շուն է վնասազերծվել, դա կարող է ասել «Յունիգրաֆը»: Իրենց մոտ է հաշվարկը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում