Անդրանիկ Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը «Իրավունք» թերթի 25 ամյակի կապակցությամբ
Արխիվ 12-16Անդրանիկ Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը «Իրավունք» թերթի 25 ամյակի կապակցությամբ
«Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված թերթի խմբագրակազմին հոբելյանի առթիվ, իր մաղթանքներն է հղել ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ և «Евразия» մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:
Անդրանիկ Նիկողոսյանի ուղերձում ասվում է.
Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է անաչառ, անկողմնակալ աշխատանք:
Քսանհինգ տարի լինելով ժողովրդի կողքին և բարձրացնելով տարաբնույթ հարցեր , հասարակությանը իրական հնարավորություն տալով օգտվել տեղեկացված և իրազեկված լինելու՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից, ունենալով փայլուն աշխատանք , «Իրավունք» թերթն այսօր ունի ընթերցողների լայն զանգված և մեր երկրի ազատ լրատվական դաշտում իր արժանի տեղն է զբաղեցնում :
Բնականաբար քսանհինգ տարին լուրջ ժամանակահատված է մի լրատվամիջոցի համար, որը մշտապես գտնվում է իրադարձությունների կիզակետում:
Այն մարդիկ, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել: Ուստի ցանկանում եմ «Իրավունք» թերթին, նրա խմբագրական ողջ անձնակազմին, ի դեմս թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար շնորհավորել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին , «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանին ցանկանալով անսպառ հաջողություններ:

