«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ». Վ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Արխիվ 12-16«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ». Վ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Իրավունքը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրուցեց հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «Եռյակի» ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, Ժառանգության համատեղ հանրահավաքի մասին:
-Պրն Բաղդասարյան, ի՞նչ տպավորություն ստացաք «Եռյակի» հանրահավաքից:
- Դե նորություն չկար հանրահավաքում, որ մեկնաբանեմ: Երբ երեք ոչ իշխանական ուժերով կանեն ընդհանուր մի հայտարարություն, նոր խոսենք:Իրենք բարձրացրին այն հարցերը, որոնք մեր վերահսկողության տակ են մենաշնորհ, կյոռուպցիա: Դռները բաց են, կարող են գալ ու քննարկել միասնական արդյունքի հասնելու համար: Հարթակում կանգնած քաղաքական ուժերը եղել են իշխանության մեջ, կարող էին այդ ժամանակ բարձրացնել: Անկեղծ ասած, ինձ համար հստակեցված չէ ինչ են ուզում իրենք:
- ԲՀԿ առաջնորդն իր ելույթով ի՞նչ մեսսիջներ հղեց հանրությանն ու իշխանությանը:
-Ընդհանուր առմամբ իմաստը հետեւյալն էր խոսելու բան կա, որի մասին մենք վաղուց ենք ասել: Չկա նոր բան, որի մասին ես խոսեմ:
- Փաստորեն, ընդունում եք, որ «Եռյակն» իշխանության հետ բանակցելու կամուրջները չի այրել:
-Այո, հիմա իրենք են այդ բանակցության ճանապարհները փնտրում:
-Արդյոք կհաջողվի «Եռյակին» համաժողովրդական շտաբեր բացելու հայտարարությունը կյանքի կոչել:
- Լավ չեմ հասկանում դա: Իրենք յուրաքանչյուր տեղում ունեն շտաբ: Երեւի դրանց անվանումը փոխեն: Ընտրություններից երեք ամիս առաջ շտաբեր ստեղծելը հասկանում եմ: Հիմա չեմ հասկանում ինչո՞վ են զբաղվելու այդ շտաբերը:
- Կարծիք կա, որ «Եռյակին» գլխին կանգնած է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը...
- Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորություն անել ուրիշի ռեսուրսների վրա, բայց իրենք պետք էորոշեն ով է գլուխը: Այն օրը, երբ պետք է որոշեն, ով է նրանցից առաջինը, ինձ թվում է «Եռյակը» լուրջ խնդիրների առջեւ կկանգնի:
Սոնա Դավթյան

