«ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷՐ ԲԱՐՁՐԱՑԵԼ ՀԱՐԹԱԿ»

Արխիվ 12-16

«ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷՐ ԲԱՐՁՐԱՑԵԼ ՀԱՐԹԱԿ»


Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ Հայաստանի ԵՏՄ-ի անդամակցության դեմ պայքարողներին ջղաձգվողվներ համարեց. «Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրումը, որ ես դեռ ամիսներ առաջ անշրջելի էի համարել, Մինսկում կնքված պայմանագրի ուժով արդեն կատարված փաստ կամ կայացած իրողություն է, ինչը, իմ կանխատեսման հաստատումը լինելուց բացի, նշանակում է, որ տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու եւ կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում։ Հետեւաբար, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլեւս ուշացած, անիմաստ եւ վնասակար է»:

«Իրավունքը» Ժառանգություն մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանից պարզեց ինչու «Ժառանգությունը», լինելով արեւմտամետ ուժի ներկայացուցիչ, պատշաճ ձեւով չարձագանքեց ՀԱԿ առաջնորդի  այս բնութագրմանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանին արձագանքելու համար չէր բարձրացել հարթակ, այլ իշխանափոխության եւ քաղաքական մեր հստակ մոտեցումները հնչեցնելու և ժողովրդի իրավունքների մասին խոսելու համար, իսկ այդ ընթացքում ինչ պատասխաններ եղան, դա ամեն մեկի ընկալման հարցն է: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի ժամանակ ընդգծեց, որ դա անշրջելի չէ»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

«Ժառանգության» մամլո խոսնակի խոսքով` եթե անգամ հիմա ոչ լեգիտիմ ստորագրությամբ ու նույնիսկ նույնպիսի խորհրդարանում վավերացվի Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրի նախագիծը, այն անշրջելի չէ, քանի որ իշխանափոխությունից հետո այն կվերանայվի:

Սոնա Դավթյան


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում