«ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԱՅՆՊԻՍԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵ ԼՈԽ ՎԱՏ Է, ԵՒ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԱ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼ
Արխիվ 12-16«ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ ԼՈԽ ՎԱՏ Է, ԵՎ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԱ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ ՉԷ»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այսօր «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 24-ին «Եռյակի» հանրահավաքին, ասաց, որ ԲՀԿ առաջնորդի ելույթը պետք է քննադատական մաս պարունակեր: Մասնավորապես, նա պետք է ասեր` ինչ չի արել ներկայիս կառավարությունը: Եվ այն ինչ չի արել, ինչպես պետք է աներ:
Ըստ Ադիբեկյանի` հնչեցին իշխանափոխության կոչեր, բայց նոր իշխանության գործելակերպի մասին ոչինչ չհնչեց: Պարզ չէ, որ այդտեղ հավաքված հանրությունն ուր է գնալու: «Երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: ԲՀԿ ղեկավարի այս խոսքերն ուղղակի հայտարարություն են, ոչ թե վերլուծություն: Խոհանոցային այն խոսակցությունները, թե լոխ վատ է, եւ մեղավոր են իշխանությունները, դա ծրագրային ելույթ չէ»,- ասաց պրն Ադիբեկյանը:
ԲՀԿ ղեկավարն իր ելույթում նաեւ հայտարարեց, որ իշխանությունը պետք է համաժողովրդական շարժման պահանջներն ի կատար ածի: Սրանով, փաստորեն, ԲՀԿ առաջնորդն ակնարկեց իշխանությունների հետ բանակցելու մասին: Արդյոք իշխանությունը բանակցությունների կգնա: «ՀՀ նախագահը հայտարարեց, որ պատրաստ են համագործակցելու այն ուժերի հետ, որոնք կօգնեն իրավիճակը բարելավվելու: Այնպես որ, եթե գործողությունների ծրագիր «Եռյակի» կողմից առաջարկվի եւ դա կյանքի կոչվի, ՀՀԿ-ն ընդառաջ կգնա»,- վերլուծում է Ադիբեկյանը:
Ինչ վերաբերում է համաժողովրդական շտաբեր ձեւավորելուն, սոցիոլոգը հիշեցնում է` 670 համայնքների ղեկավարները ՀՀԿ-ականներ են, միայն 150-ն է ընդդիմության ձեռքին, հետեւաբար «Եռյակին» կհաջողվի ձեւավորել 150-200 շտաբ: «Այդ շտաբեր մարդիկ գալու են ինչ-որ բան խնդրելու, պատրա՞ստ է «Եռյակն» այդ շտաբերի միջոցով մարդկանց կենսական խնդիրները լուծի»,- մտորում է Ադիբեկյանը:
Սոնա Դավթյան

