ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ 2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ 2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում հայ բռնցքամարտիկները նվաճեցին 2 բրոնզե մեդալ: Հայ մարզիկներից 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը մենամարտեց ռուս Իվան Աբրամովի հետ: Մեր մարզիկը հիանալի մենամարտ անցկացրեց, մրցակցին գրեթե միշտ սեղմած պահելով ռինգի անկյուններում: Դանիելյանի հարվածից Իվան Աբրամովը մի պահ նույնիսկ երերաց, սակայն մրցավարները հաղթանակը անարդարացի տվեցին ռուս մարզիկին: Պարտություն կրեց նաև 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ով համաառ պայքարում զիջեց Ուկրաինան ներկայացնող Կոստանտին Պինչուկին և բավարարվեց բրոնզե մեդալով: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

