ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻԿԱ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻԿԱ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԻՆ
Ինչպես փոխանցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելոռուսիայի բռնցքամարտի հավաքականը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի և Բելոռուսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կոնստանտին Սոկոլովի պայմանավորվածության համաձայն երկու երկրների բռնցքամարտիկները նաև սպարինգ մենամարտեր անցկացրեցին: Հայ և բելառուս բռնցքամարտիկները ևս մեկ սպարինգ մենամարտ կանցկացնեն առաջիկա երեքշաբթի: Բելառուս բռնցքամարտիկներն այս հավաքով նախապատրաստվում են Բելոռուսիայի առաջնությանը, իսկ հայ մարզիկների առաջիկա մրցելույթը նոյեմբերի 18-ից 23-ը կայանալիք Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարն է, որտեղ իրենց լավագույնս դրսևորոց գրաված մարզիկները կընդգրկվեն Հայաստանի հավաքականում և կնախապատրաստվեն 2015 թվականի Եվրոպայի և աշխարի առաջնություններին, ինչպես նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

