«ՌԵԱԼ»-«ԲԱՐՍԵԼՈՆԱ»`3:1.ՄԱԴՐԻԴՑԻՆԵՐԸ ՎԵՐՋ ԴՐԵՑԻՆ ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ «ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ» (Տեսանյութ)
Արխիվ 12-16«ՌԵԱԼ»-«ԲԱՐՍԵԼՈՆԱ»`3:1.ՄԱԴՐԻԴՑԻՆԵՐԸ ՎԵՐՋ ԴՐԵՑԻՆ ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ «ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ» (Տեսանյութ)
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ: «Էլ Կլասիկոյի» հաշիվը չորրորդ րոպեին բացեց «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը: Կատալոնացիներն ունեին տարածքային առավելություն, երկու թիմերն էլ մի քանի գոլային պահ ունեցան սակայն հանդպիման հաշիվը փոխվեց միայն առաջին խաղակեսի վերջնամասում. Հաշիվը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ «Բարսելոնան» առաջին գոլը բաց թողեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ընդմիջումից հետո ավելի ուժեղ գտնվեցին սերուցքայինները: 50-րդ րոպեին Պեպեն անկյունային խաղարկման արդյունքում առաջ մղեց մադրիդցիներին, իսկ 11 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման իր թիմի փայլուն հակագրոհն ավարտեց գոլով՝ կրկնապատկելով դաշտի տերերի առավելությունը: Երկրորդ խաղակեսում «Բասելոնան» զիջեց դիրքերն իսկ «Ռեալը» շարունակում էր անցկացնել վտանգավոր հակագրոհներ: Վերջնամասում կատալոնացիները փորձում էին փրկել խաղը, սակայն Կարլո Անչելոտիի սաներն ավելի ուժեղ գտնվեցին: «Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում, բայց 22 միավորով պահպանեց առաջին տեղը: «Ռեալը» 21 միավորով բարձրացավ երկրորդ տեղ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

