Բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք. Է Շարմազանով
Արխիվ 12-16Բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ
ունենք. Է Շարմազանով
«Բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք:
Ոչինչ չասող ելույթ էր», «Իրավունք»-ի հարցին, թե ինչ տպավորություններ կան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից, այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նկատեց, որ ՀԱԿ ղեկավարի ելութն այնքան անհետաքրքիր ու ձանձրալի էր, որ նույնիսկ նրա գործընկերները, որ կանգնած էին հարթակում, չէին լսում, և Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ ընդհատել ելույթը, նրանց նայել, որից հետո նոր շարունակեց:
«Իր ելույթից հիշեցի միայն անեկդոտները: Գիտեի, որ Պետրոսյան ազգանունով հումորիստ ունենք /ի նկատի ունի Եվգենի Պետրոսյանին/, բայց բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

