ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ, ԻՍԿ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻՆ` ԶԻՋԵՑ

Արխիվ 12-16

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ, ԻՍԿ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻՆ` ԶԻՋԵՑ


Կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումները, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի "Բորուսիայի" կազմում լավ հանդիպում անցկացրեց "Գալաթասարայի" դեմ` օգնելով իր թիմին` օգնեց 4:0 հաշվով հաղթանակ տոնել:
Հայ ֆուտբոլիստի խաղը անարձագանք չմնաց արտասահմանյան մի շարք պարբերականների եւ կայքերի կողմից: Գերմանական WAZ-ը գրել է. "Դորտմունդի "Բորուսիան" Ստամբուլում կրկին ցուց տվեց իր դեմքըª 4:0 հաշվով ջախջախելով "Գալաթասարային": Դա հատկապես դա վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ով ստեղծեց առաջին երկու գոլերը եւ շատ ուժեղ խաղ ցուցադրեց":

"Մխիթարյանը շատ ակտիվ էր եւ մի քանի վտանգավոր պահ ստեղծեց: Մասնակցեց իր թիմի խփած առաջին երկու գոլերին",- գրում է անգլիական Goal.com-ը: Այս կայքը Մխիթարյանի խաղը գնահատել է 3,5 միավոր. նրանից բարձր գնահատական ստացել է միայն Օբամեյանգին` 4: Գերմանական Ruhrnachrichten.de-ին գրում է.

"Մխիթարյանի կարգը թույլ տվեց կազմակերպել երկու գրոհներ, որոնք գոլով ավարտվեցին: Քյոլնում անցկացրած թույլ խաղից հետո նա իրեն փլեյմեյքերի դիրքում լավ դրսեւորեց եւ միշտ սուր էր գործում": Իսկ գերմանական Spox-ի կարծիքով` հայ ֆուտբոլիստը լավագույնն էր դորտմունդցիների կազմում. "Մխիթարյանը լավագույնն էր "Բորուսիայի" կազմում: Նա կրկին ապացուցեց, որ կարող է հիանալի կերպով խաղը պաշտպանությունից տեղափոխել հարձակման գիծ ու հակառակը":
Բայց ամենահետաքրքիրը թուրքական Beyaz TV-ով Ախմադ Չակարի գնահատականն էր. "Ես այսօր տեսա հային եւ հասկացա, որ սիրում եմ հայերին: Ինձ համար Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է":
Եվ այն պահին, երբ Մխիթարյանի հասցեին նման գնահատականներ են հնչում, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը 52-րդ տեղից նահանջել է 75-րդ տեղը: Բեռնար Շալանդի գլխավորած թիմը կորցրել է 124 միավոր` դառնալով առավելագույն միավոր կորցրած հավաքականը: Հայաստանի հետ Եվրո-2016-ի նույն ընտրական խմբում ընդգրկված Դանիայի հավաքականը 32-րդն է, Սերբիանª 46-ը (Թուրքիայի հետ կիսում է 46-47-րդ տեղը), Ալբանիան` 48-ը: Առաջատարը աշխարհի չեմպիոն Գերմանիան է: Առաջին տասնյակում են նաեւ Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Հոլանդիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Ուրուգվայը, Պորտուգալիան ու Իսպանիան: Առավելագույն տեղ զիջած թիմը Ադրբեջանն է, որը նահաջել է 73 տեղ եւ 126-րդ տեղում է:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում