ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ...

Արխիվ 12-16

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ...


Այսօր Հայաստանի մշակութային ցանկացած ոլորտ ունի իր հստակ քաղաքականությունը, ըստ որի էլ առաջնորդվում է: Այլ խնդիր է, թե որքանով է մշակութային քաղաքականությունը լավ կամ վատ մշակված: Ամեն դեպքում մշակութային այդ քաղաքականության շնորհիվ է, որ հայկական մշակույթը ներկայացվում է աշխարհին: Չնայած այս ամենին, վերջին շրջանում շատ ավեստագետներ բողոքում են, թե Հայաստանում չկա մշակութային քաղաքականություն, որի պատճառով էլ չեն կարողանում իրենց ստեղծած աշխատանքներն իրացնել կամ ներկայացնել հանրությանը: Արդյո՞ք Հայաստանը չունի մշակութային քաղաքականություն, թե այն կա եւ չի կիրառվում: Հրատապ այս հարցի շուրջ "Իրավունքը" զրուցեց մշակույթի տաբեր ոլորտներ ներկայացնող անձանց հետ, ովքեր մշակութային քաղաքականության "բացակայության" պարագայում կարողանում են հավուր պատշաճի հանրությանը ներկայացնել իրենց տնօրինած մշակութային ոլորտը:

"ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ "ԽԵԼՈՔ" ՉԷԻՆ ՊԱՀՈՒՄ, ԸՆԿՆՈՒՄ ԷԻՆ
ՉԱՐԵՆՑԻ ՈՒ ԲԱԿՈՒՆՑԻ ՕՐԸ"


ՀՀ ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ- 19-րդ դարում մենք չունեինք պետություն, բայց տեսեք, թե մշակութային ինչ գործիչներ ծնվեցին: Այնուհետեւ, եկավ մի ժամանակաշրջան, որ Խորհրդային Հայաստանում պետությունը իր ձեռքը վերցրեց մշակութային քաղաքականությունը, այդ թվում նաեւ մշակույթի գործիչներին: Նրանց նկատմամբ վարում էր մտրակի քաղաքականություն` ով խելոք էր կատարում էր պետության պահանջները, նրա համար ստեղծվում էր բոլոր հնարավորությունները, իսկ ովքեր իրենց "խելոք" չէին պահում, ընկնում էին Չարենցի եւ Բակունցի օրը: Այնպես ստացվեց, որ մշակույթի գործիչներին սովորեցին բարենպաստ մթնոլորտային դաշտում աշխատելուն: Այժմ ամեն ինչ փոխվել է, եւ մշակույթի գործիչն ինքը պետք է հարթի իր ճանապարհը, որին սովոր չէ: Մեզ մոտ շարունակում է մնալ այն մտածելակերպը, որ պետությունը ամեն ինչով պետք է զբաղվի, այդ թվում նաեւ մշակույթով, որն անկախ մարդու գործունեություն է: Շատ նկարիչներ, կոմպոզիտորներ կան, ովքեր տաղանդավոր են եւ իրենց ստեղծածով վաստակում են հսկայական գումարներ, նրանց գործերը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից: Միայն գրողներն են, որոնց ստեղծագործությունների համար միակ ասպարեզը Հայաստանն է:

"ԵԹԵ ՖԻԼՄԸ ՕՍԿԱՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ, ՈՒՐԵՄՆ
ԿԻՆՈ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ"


Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ- Համաձայն չեմ, որ չկա մշակութային քաղաքականություն, ես կխոսեմ կինոյից, որն ունի իր քաղաքականությունը: Այսօր հայկական կինոն ինտեգրվել է միջազգային բոլոր կառույցներին` կան բազմաթիվ պայմանագրեր մի շարք երկրների հետ, որոնց հետ իրականացնում ենք համատեղ նախագծեր: Այս ամենն իրականացվում է մշակութային քաղաքականության շնորհիվ, որը վերջին տարիներին առաջընթաց է ապրել: Մեզանում մի խոսք կա, ասում են, եթե ֆիլմը Օսկարին չի մասնակցել, ուրեմն կինո գոյություն չունի: Մշակութային քաղաքականությունը կա, այլ բան է, թե որ ոլորտում այն ինչպես է իրականացվում, եւ մարդիկ ինչպես են իրականացնում իրենց առջեւ դրված առաջադրանքները: Իհարկե կան նաեւ խնդիրներ, որոնք դեռեւս մշակվում են եւ գտնվում են լուծման փուլում, սակայն դա չի ենթադրում, որ չկա մշակութային քաղաքականություն:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում