«ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԱՂՋԻԿԸ ԴԵՌԵՎՍ ՄՈԴԵԼ ՉԷ»

Արխիվ 12-16

«ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԱՂՋԻԿԸ ԴԵՌԵՎՍ ՄՈԴԵԼ ՉԷ»

Այսօր նորաբաց «Մերիդան» էքսպո կենտրոնում կմեկնարկի «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձեւության շաբաթը: Նորաձեւության ցուցադրության ընթացքում իրենց հավաքածուները կներկայացնեն մոդելավորողներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից: Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ եւ արդեն կայացած հայ դիզայներների, ինչպես նաեւ օտարերկրյա մոդելավորողների համար հարթակ հանդիսանալ` տարին առնվազն մեկ անգամ իրենց հավաքածուները հանրությանը եւ գնորդներին ներկայացնելու համար, ինչն իր հերթին կխթանի Հայաստանում տեքստիլ արդյունաբերության այս ճյուղի զարգացմանը:

Իսկ թե ի՞նչ չափանիշներով են ընտրվել հայաստանյան դիզայներները, որոնք կներկայացնեն իրենց հավաքածուները «Իրավունքը» հետաքրքվեց միջոցառման կազմակերպիչներից` «ԱՏԵՔՍ» նորաձեւության կենտրոնի տնօրեն ԿԱՐԻՆԵ ԴՆՈՅԱՆԻՑ.
-Նախեւառաջ նշեմ, որ սա մրցույթ չէ, այլ տոն է: Այս անգամ ընտրություն չի եղել: Ովքեր ցանկացել են մասնակցել, ընդգրկել ենք: Այս ցուցադրություններն  ընդամենը երեք օր է տեւելու` ամեն օր` 2 ժամ տեւողությամբ: Ուստի` 6 հոգի հայտ է ներկայացրել, իսկ մյուսներին չենք էլ հարցրել, քանի որ ժամանակի առումով անհնար էր ընդգրկել: Ուրախ եմ, որ բավական շատ դիզայներներ են արձագանքել` մասնակցելու համար: Բայց ամենամեծ խնդիրը, որի հետ առհասարակ հաճախ ենք բախվում, այն է, որ ոլորտում շատ են ոչ պրոֆեսիոնալները: Շատերն ուղղակի ավարտել են համալսարանը ու այս ասպարեզում դեռ ոչինչ չեն արել, սակայն համարում են իրենց դիզայներներ: Ես ամենուր նույնն եմ ասում ու երեւի թե ձանձրացրել եմ մարդկանց` նույնը կրկնելով, բայց դիզայներ համարում եմ միայն նրանց, ովքեր աշխատում են լուրջ կենտրոններում, որովհետեւ սա ինժեներական մասնագիտություն է` գեղարվեստական լուծումներով: Ուղղակի համալսարանն ավարտել ու որակավորում ստանալը դեռ որպես մասնագետ ձեւավորվել չէ: Թեպետ մեկ այլ խնդիր էլ կա. շատ պրոֆեսիոնալ դիզայներներ պարզապես չունեն լուրջ PR ու ամենակարեւորը` գումար, իսկ հավաքածու ստեղծելու եւ ներկայացնելու համար հսկայական գումարներ են պետք:
- Բնականաբար, 6 դիզայների հավաքածու ներկայացնելու համար մոդելներ են պետք: Հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով եք ընտրել մոդելներին:
- Ե՛վ հայ, ե՛ւ ռուս դիզայներները մոդելներին ընտրել են ըստ կերպարի, ովքեր համապատասխանում են իրենց հավաքածուներին: Նշեմ, որ հավաքածուները լինելու են շատ տարբեր, եւ անգամ ներքնազգեստի ցուցադրություն է լինելու, ինչը բավականին նոր երեւույթ է Հայաստանի համար: Բացի այդ, լինելու նաեւ մուշտակների, պատմական կոստյումների, ռետրո հավաքածուներ: Եվ չնայած մենք արդեն 15 տարի է զբաղվում ենք մոդելային արվեստով Հայաստանում, սա շատ երիտասարդ մասնագիտություն է մեր երկրում: Հետեւաբար, պրոֆեսիոնալ գործող մոդելները Հայաստանում շատ չեն: Շեշտում եմ` պրոֆեսիոնալիզմը, որովհետեւ միայն գեղեցիկ ու բարձրահասակ աղջիկը դեռեւս մոդել չէ: Շատ չափանիշներ կան, որոնց պետք է համապատասխանել: Այնպես որ, այսօր ունենք 20-30 գործող մոդել: Իհարկե, դա Մոսկվայի համար նույնն է, ինչ կաթիլը ծովում, բայց մեզ համար բավական շատ է: Ամեն դեպքում, ակտիվ աշխատանք է սպասվում, քանի որ միանգամից` մի օրվա մեջ, մի քանի ցուցադրություն է լինելու, ինչը բավական ծանր է, բայց վստահ եմ` կհաղթահարենք: Իհարկե, կարող է եւ քիչ լինեն մոդելները, բայց մենք սկզբունքորեն պնդել ենք, որ չհրավիրենք, օրինակ` մոդելներ Վրաստանից, ինչը հաճախ են անում տարբեր ցուցադրությունների կազմակերպիչները: Չէ՞ որ այստեղ կարեւոր է նաեւ մոդելային արվեստի զարգացմանը խթանել Հայաստանում եւ, իհարկե, մեր դիզայներների հագուստները ամենալավը հենց մեր մոդելները կարող են ներկայացնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում