ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ ՄԱՐԶԱՅԻՆ
ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՄԱՍԻՆ


Հաճախ է խոսվում, թե մշակութային կյանքը կենտրոնացված է մայրաքաղաքում, իսկ մարզերի բնակիչներն էլ` կտրված են մշակութային կյանքից: Սակայն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ այլ կարծիքի է: Վերջերս Վայոց Ձորի մարզում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված թատերական փառատոնի շրջանակներում սունդուկյանցիներն առիթ են ունեցել եղեգնաձորցիներին ներկայանալ Տիգրան Գասպարյանի բեմադրած "Հարյուր տարի անց" ներկայացմամբ, որից հետո վաստակավոր արտիստը փոխել է կարծիքը մարզային հանդիսատեսի մասին.

"ԵՐԲ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ԲԱՑՎԵՑ,
ԵՍ ԱՅԴ ՏԱՔՈՒԹՅՈՒՆՆ ԶԳԱՑԻ"

-Երբ գնացինք Եղեգնաձոր, ես իհարկե շատ ուրախացա, որովհետեւ ժամանակին ես հայտնի մարզերում խաղացող դերասան եմ եղել: Դեռ  խորհրդային տարիներին` Մհեր Մկրտչյանի, Արմեն Խոստիկյանի, Խորեն Աբրահամյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Վարդուհի Վարդերեսյանի եւ այլ հանճարեղ դերասանների հետ հաճախ էինք մեկնում մարզեր` հյուրախաղերի: Այժմ, երբ տարիներ անց կրկին մեկնում էինք, սրտիս մեջ մի բան կար, ինքս ինձ ասում էի` տեսնես այնտեղ ի՞նչ է մնացել: Այն ժամանակ ամեն մի գյուղ ուներ իր թատրոնի շենքը` կուլտուրայի պալատը, այսօր ի՞նչ է մնացել: Հեղափոխությունն իր հետ բերում է թերություններ` մշակութային օջախները քանդվում են, սարքվում ու վերածվում գոմերի, բայց երբ հասանք տեղ, ես ապշեցի. նրանք թատրոնը գոնե պահել էին այնպես, ինչպես որ կար եւ դեռ մի բան էլ ավելի` փոխել էին բոլոր աթոռները, շշմելու մի դահլիճ, հիանալի բեմ: Ինքս ինձ ասացի` այս մեկից պրծանք, հիմա էլ մի վախ կար մեջս, ասում էի` տեսնես մարդ կգա՞ ներկայացումը դիտելու: Երբ վարագույրը բացվեց, ես այդ տաքությունն զգացի, դահլիճը լեփ-լեցուն էր, ու սկսվեց ներկայացումը: Ես եւ Տիգրան Ներսիսյանն ապշել էինք, ասացինք` այս ի՞նչ ժողովուրդ են այս եղեգնաձորցիները, Երեւանից բարձր մակարդակի հանդիսատես ունեինք, ապշել էինք, ուղղակի հիացած էինք: Այդ ներկայացումը շատ փորձված ներկայացում էր ու հանկարծ դու տեսնում ես, որ այդ փոքր մանրուքները ժողովուրդն ընկալում է եւ գնահատում արձագանքներով ու իր ծափերով: Գոնե ծափերի տեղը փոխվեր, ո՛չ, նույն տեղում ծափերը գնացին, ինչպես Երեւանում, դեռ մի բան էլ ավելի:
- Պարոն Մարության, փաստորեն, հերքում եք այն տարածված կարծիքը, թե մարզերում մարդ չի մնացել, որ մարզերում մակարդակը շատ ցածր է,  որովհետեւ շատ հաճախ ցածր մակարդակի արվեստ է ներկայացվում այնտեղ:
- Այո, պարզվեց, որ մարզերում կարգին ժողովուրդ` հանդիսատես ունենք, դրա համար պիտի լավ մակարդակի բան տանել մարզեր: Մարզին պիտի չթերագնահատել:

"ԱՊՐԵՍ ՄԱՆՉՍ,
ՄՆԱՑ ԴԵՐԱՍԱՆ ԴԱՌՆԱՍ"

-Սերունդների բախումը հավերժական է, այսօր է՞լ թատրոնում կա այդ հավերժական խնդիրը:
- Մեր թատրոնում սերունդների բախում չկա: Օրինակ, վերջերս մեր թատրոնում բեմադրվեց երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանի "Դեպք մետրոյում" ներկայացումը: Մինչ առաջնախաղը եղավ հանձնում, եւ գեղարվեստական խորհուրդն իր հավանությունը տվել էր, բայց ընթացքում եղան դիտողություններ` թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի եւ գեղարվեստական խորհրդի անդամների կողմից: Ես նույնպես գեղարվեստական խորհրդի անդամ եմ, բայց իմ կողմից չեղան դիտողություններ, ես շատ էի հավանել: Մեր երիտասարդները լավն են, ես եւ Տիգան Գասպարյանը հաճախ ենք ասում, որ ժամանակն է` այդ ծանր բեռը նրանք էլ իրենց ուսերին տանեն` սկսած գլխավոր դերերից: Ես ասում եմ երիտասարդ, բայց, ի սեր Աստծո, այս երեխեքն արդեն 30 տարեկան են դառնում: Պիտի կողմնորոշվել արդեն, թե ովքե՞ր են գլխավոր դերասանները եւ ովքե՞ր են վաստակավորի ու ժողովրդական արտիստների շարունակողները: Չնայած` անկեղծ ասեմ, պետք չէ, թող չձգտեն վաստակավորի կամ ժողովրդականի կոչումների: Օրինակ Խորեն Աբրահամյանը` էլ կոչում չկար, որ նա չունենար, ամեն ինչ ուներ, բայց նա հասավ նրան, որ գրվում էր` արտիստ Խորեն Աբրահամյան: Մի լավ պատմություն կա Սունդուկյան թատրոնում, ասում են` Ֆրունզե Դովլաթյանը` երիտասարդ դերասան, լաուրյատ է դառնում, չգիտեմ ինչ շքանշանակիր, գալիս է թատրոն ու Վահրամ Փափազյանը կանգնած է լինում, ասում է` վարպետ, գիտե՞ք, լաուրյատ դարձա, ասում է` ապրես, մանչս, մնաց դերասան դառնաս:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում