"ԱԿԱՆՋԻ ՄԵՋ ՕՂԻ ՉԵՆ ԿԱԹԵՑՆՈԻՄ"

Արխիվ 12-16

"ԱԿԱՆՋԻ ՄԵՋ ՕՂԻ ՉԵՆ ԿԱԹԵՑՆՈԻՄ"

- Որդիս հաճախում է լողավազան: Վերջերս բողոքում է ականջների փակվածությունից: Իր իսկ խոսքերով` ականջները ջուր է լցվում: Խորհուրդ են տվել մի քանի կաթիլ օղի կաթեցնել` վիճակը թեթեւացնելու համար, կարելի՞ է: Կարդացել եմ նաեւ, որ լողավազանում ջրից պաշտպանվելու համար հարկ է ականջները խցանել բամբակով:


Աննա, տնային տնտեսուհի

 

 

Հարցին պատասխանել է oտորինոլարինգոլոգ ԳԱՅԱՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ.


-Հաճախ ենք լսում` ականջներում ջուր է լցվել արտահայտությունն այն դեպքերում, երբ երեխան կամ մեծահասակը հաճախում է լողավազան կամ գնում է ծովափնյա հանգստի: Իրականում` ականջներում ջուր լցվել չի կարող, որովհետեւ արտաքին ականջի կառուցվածքն այնպես է ստեղծված, որ եթե նույնիսկ ջուր է անցնում, ապա այն հեշտությամբ դուրս է գալիս: Եթե ոչ` կարելի է մի քանի հնարքներ գործադրել. ականջախեցին դեպի ներքեւ եւ հետ քաշել:
Զերծ մնացեք անհեթեթ վարժություններից, ինչպիսիք են. մեկ ոտքի վրա թռչկոտելը, ականջին քար մոտեցնել հեռացնելը եւ այլն...
Առհասարակ նման դեպքերից խուսափելու համար, մինչ լողավազան հաճախելը, հարկ է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվությանը, ինչը, ցավոք սրտի, մեր իրականության մեջ չի արվում: Իրականում` ունենալով արտաքին ականջի խնդիր, ծծմբային խցան (նման խնդիր ունի նաեւ նամակագիրը), անհատը հաճախում է լողավազան: Շատ ժամանակ ջուրը ներս գնալով արտաքին ականջ` լսողական անցուղի, առաջացնում է ծծմբային խցանի ուռճացում եւ, հետեւաբար, ստեղծում հետեւյալ պատկերը. թվում է` ականջները ջուր է լցվել, փակվածություն կա, խշշոցի զգացողություն:
Նման դեպքերում, հարգելի նամակագիր, պետք է կատարել բժշկական քննություն, հայտնաբերել խցանը եւ հեռացնել այն: Խցանը հեռացվում է երկու եղանակով` չոր եւ թաց: Այստեղ հաշվի է առնվում հիվանդի մոտ լվացման առկա ցուցումներն ու հակացուցումները: Չոր եղանակով (գործիքների օգնությամբ) խցանը հեռացվում է միայն այն դեպքում, եթե անամնեզում (հիվանդության պատմություն) կա տարած պերֆորատիվ օտիտ: Այս դեպքում թմբկաթաղանթի ամբողջականությունը լինում է խախտված: Մնացած բոլոր դեպքերում կատարվում է ականջի լվացում` հատուկ լուծույթներով եւ ժանեի ներարկիչի օգնությամբ:
Ինչ վերաբերում է ականջի մեջ օղի կաթեցնելուն` մոլորություն է: Ավելին` ականջի մեջ օղի կաթեցնել չի՛ կարելի: Սովորաբար մեր պրակտիկայում, երբ լինում է բժշկական սպիրտի կաթեցման կարիք` այն նովոկայինի հետ 1/1 հարաբերությամբ է կաթեցվում, քանի որ, ինչպես գիտեք, թմբկաթաղանթը շատ նուրբ կառուցվածք ունի եւ նման փորձերը` օղիով կարող են նույնիսկ թմբկաթաղանթի այրվածքի եւ դրանից բխող այլ տհաճ հետեւանքների` լսողության իջեցման հանգեցնել:
Եթե ականջում առկա է բորբոքում, պետք է կասեցնել լողի կամ լողավազան հաճախելը, քանի որ այս դեպքում լողը լիովին հակացուցված է:
Ինչ վերաբերում է բամբակներին` որպես ջրից պաշտպանիչ միջոց` ոչ, խորհուրդ չի տրվում: Բամբակը կթրջվի: Տնային պայմաններում, երբ հարկ կա, կարելի է բամբակը թրջել բուսական յուղի մեջ, այնուհետեւ խցանել ականջները: Իսկ լողավազանում ավելի ցանկալի է պաշտպանվել ջրից հատուկ նախատեսված խցանների օգնությամբ, որոնք պատրաստված են սիլիկոնից: Խցանները վաճառվում են դեղատներում եւ մասնագիտացված խանութներում:
Ի դեպ, ականջի համար նախատեսված բոլոր կաթիլները կաթեցվում են գոլ վիճակում:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում