ԵՐԲ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԵՆ (Ֆոտոշարք)

Արխիվ 12-16

ԵՐԲ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԵՆ (Ֆոտոշարք)


Հոկտեմբերի 22-ին, իսկապես, բացառիկ ֆուտբոլային հանդիպում տեղի ունեցավ «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում: Ֆուտբոլիստները մարզադաշտում իրենց տեղը զիջել էին հայ եւ ռուս բարձրաստիճան հոգեւորականներին, ովքեր սեւ սքեմները փոխելով ֆուտբոլային շապիկներով` պայքարում էին հանուն հաղթանակի` միեւնույն ժամանակ քարոզելով  առողջ ապրելակերպ ու անգամ խաղում` արդարություն:


Ի դեմս  հայ հոգեւորականների` թիմում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայեցակարգային հարցերի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տեր Արարատ քահանա Պողոսյանը, Տեր Հովհաննես քահանա Քեսաբելյանը, Արտակ ու Արիստակես սարկավագները եւ այլք: Խաղն ավարտվեց 1:0` ռուս հոգեւորականների օգտին, թեեւ կար նաեւ այն տպավորությունը, որ հայ հոգեւորականները հյուրընկալված հոգեւոր եղբայրներին զիջեցին հաղթանակի բերկրանքը: Համենայնդեպս` պարտությունը բոլորովին էլ չընկճեց մեր հոգեւորականներին. ճիշտ հակառակը, նրանք ուրախ էին, որ ռուս հոգեւորականները գլխիկոր չհեռացան Հայաստանից: Ավելին` հայ հոգեւորականների թիմին սատարելու եկած Տավուշի մարզի սահմանապահ Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. ԱՐԱՄ քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ նույնիսկ կատակում էր. «Մենք մի ամբողջ սահման ենք պահում Տավուշում, իսկ մեր թիմը մի փոքրիկ դարպաս չկարողացավ պաշտպանել»: Խաղից հետո առիթ ունեցանք տպավորությունների մասին խոսել ռուս հոգեւորականների թիմում որպես հարձակվող խաղացող,  Սանկտ Պետերբուրգից ժամանած ՀԱՅՐ ԲՈԳԴԱՆԻ հետ.
- Հայր սուրբ, որքանո՞վ է համատեղելի հոգեւորականի համար ֆուտբոլ խաղալը:
- Շատ հեշտ համատեղում ենք: Սպորտը եկեղեցու հետ ոչ համատեղելի երեւույթ չէ, քանի որ մշտապես քարոզում ենք, որ` «Առողջ մարմնում, առողջ հոգի պետք է լինի»: Մենք ստեղծել ենք թիմը հենց հասարակական ու միսիոներական խնդիրներ լուծելու համար: Երիտասարդներն ու մարդիկ չպետք է մտածեն, որ հոգեւորականները տարօրինակ մարդիկ են` երկար մորուքով, խաչը կրծքներին, ովքեր միայն խոսում են փրկության ու ապաշխարության մասին: Մենք մեր թիմով ցույց ենք տալիս, որ սպորտն ավելի լավ է, քան գարեջուր խմելը, ծխելը կամ էլ թմրանյութ օգտագործելը:
- Ֆուտբոլային նոր ծրագրեր կա՞ն առաջիկայում:
- Առաջիկայում նախատեսում ենք մեր հայ հոգեւոր եղբայրներին հյուրընկալել Սանկտ Պետերբուրգում, որտեղ կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումներ տարբեր երկրների երկեղեցական հավաքականների (Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ուկրաինայից, Բելառուսից, Գերմանիայից, Սերբիայից) միջեւ: Հուսով ենք` նույնքան լավ կկարողանանք դիմավորել նրանց, ինչպես իրենք մեզ:
- Իսկ խոստանո՞ւմ եք պարտվել:
- Մենք չենք խոստանում, բայց խոստանում ենք լավ, արդար, տղամարդավարի ու բարի պայքար: Ամենակարեւորն այն է, որ այստեղ ոչ ոք մյուսի հետ չվիճեց, քրիստոնեկան ոգով, մեծ սրտով, մեծ ընկերությամբ անցկացվեց խաղը, որի համար շատ ուրախ ենք:
Ի դեպ, ինչպես պարզեց «Իրավունքը», մեր հայ հոգեւորականների թիմն ընդամենը 20 օր էր ֆուտբոլային պարապմունքներ անցկացրել ու պատրաստվել այս հանդիպմանը, մինչդեռ ռուս հոգեւորականները անկեղծացան` նշելով, որ արդեն 5 տարի է` մարզվում են: Այնպես որ, լիովին արդարացված էր պարտությունը` հանուն հոգեւոր եղբայրության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում