ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆ ԷԼԻ ԳՆՈՒՄ-ՀԱՍՆՈՒՄ Է ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆ ԷԼԻ ԳՆՈՒՄ-ՀԱՍՆՈՒՄ Է ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐԻՆ
Աշխարհն արդեն չի զարմանում նավթի միջազգային գների շարունակական անկումներից: Պարզապես հնչեցվում են տարաբնույթ մեկնաբանություններ` դրա պատճառների հետ կապված, թեեւ ավելի շատ շունչները պահած սպասում են, թե գները մինչեւ ուր են հասնելու կամ դրան չի՞ հաջորդի շատ ավելի կտրուկ գնային թռիչք:ՌԴ-Ն, ՊԱՐԶ Է, ՄԻՇՏ ԷԼ "ՄԵՂԱՎՈՐ" Է
Իհարկեª նավթի համաշխարհային գները, խոշոր հաշվով, Հայաստանին չեն անհանգստացնում. մենք ո՛չ նավթ արդյունահանող եւ ո՛չ էլª ներմուծող կամ վերամշակող երկիր ենք: Չնայած երկու այլ ասպեկտ կա, որոնցով նավթը մեզ վրա, այնուամենայնիվ, կարող է ազդել, այն էլª լրջորեն: Առաջինն այն է, որ նավթն ազդում է Ռուսաստանի վրա, այսինքն, եթե այնտեղ դրանից ընդհանուր տնտեսական վիճակը վատանա, ապա դա կարող է մեծ բացասական հետեւանք ունենալ ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների, այսինքնª նաեւ Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների վրա: Եվ մյուսը. եթե նավթ չենք ներկրում, ապա առանց նավթամթերքների եւ հատկապես բենզինի եւ դիզվառելիքի ներկրման չենք կարող գոյատեւել: Այս առումով արդեն նավթի համաշխարհային գների անկումը պետք է, որ մեզ համար միանգամայն ձեռնտու լիներ, սակայն այդպես էլ վերջին 3 ամիսների մոտ 20-25 տոկոսանոց այդ գնանկումից դեռ որեւէ "քյար" չունենք. Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը միայն չնչին չափով են էժանացել: Միգուցե նորմալ մարդկանց համար տարօրինակ հնչի, սակայն անգամ այս հարցում են մեր արեւմտամետները, ավելի ճիշտ այս դեպքում դրանց առավել ծայրահեղական թեւը գտել է միակ մեղավորին, որը, բնականաբար, Ռուսաստանն է: Բացատրությունն էլ, առաջին հայացքից, թեեւ ճշմարտանման, բայց իրականում բավականին խորամանկ հիմքերի վրա է կառուցված. նավթը աշխարհում թանկանում է, իսկ ռուսկան վերամշակողները արհեստականորեն բարձր են պահում բենզինի գներըª վնասներ չկրելու համար: Ու քանի որ վերջին ամիսներին բենզինի ու դիզվառելիքի մեր հիմնական մատակարարը Ռուսաստանն է, մենք էլ դրանից տուժում ենք: Դե եզրակացությունն էլ դժվար չէ հասկանալ. ի՞նչ ենք կորցրել Եվրասիական միությունում, եկեք գնանք Եվրամիություն:
Այն, որ Եվրամիությունում մեզ գրկաբաց սպասում են, նոր բան չէ, բայց այս պահին դա չէ կարեւորը: Իրոք, այն պահից, երբ նավթի գները սկսեցին նվազել, Ռուսաստանում բենզինի գներն աճում են: Դա հաստատող շատ աղբյուրներ կան, որոնք նույնիսկ բերում են կոնկրետ թվեր: Օրինակª մասնագիտական http://ru.globalpetrolprices.com կայքի համաձայնª եթե հուլիսի 14-ին ռուսական բենզինի մեկ լիտրի միջին գինը 0,84 դոլար էր, ապա հոկտեմբերի 20-ին այն կազմում էր 0,87 դոլար ¥ընդ որումª դրան հաջորդող մեկ-երկու օրերին նկատվում է անկում¤: Ուրեմնª ինչքան էլ փոքր թվա, բայց աճ կա: Եվ դա, իրոք, խնդիր է այն առումով, որ նույն օրերին շատ երկրներում կա մի փոքր անկում: Օրինակª Բրիտանիայում 2,11 դոլարից նվազել է մինչեւ 2,04 դոլար, Գերմանիայում այդ թվերը 1,99 եւ 1,9 դոլար է, Լեհաստանումª 1,65 եւ 1,59 դոլար, Ավստրիայումª նախ 1,77-ից նվազել է մինչեւ 1,71 դոլար, ապա աճելª մինչեւ 1,75, եվրոպական վառելիքային շտեմարաններից մեկումª Նորվեգիայում ª 2,44 եւ 2,33, իսկ ԱՄՆ-ումª 1,02-ից մինչեւ 0,9 դոլար: Իհարկեª կան բազում այլ երկրներ, որտեղ ՌԴ-ի պես բենզինն այդ ընթացքում թանկացել է, բայց համեմատության համար վերցնենք թվարկված երկրներին: Անշուշտª միանգամայն վատ է, որ աշխարհում բենզինը թանկանում է, իսկ ՌԴ-ում` աճում: Բայց նաեւ կա այն գլոբալ հարցը, թե ինչո՞ւ է թվարկված երկրներում նավթի գների անկման համեմատ բենզինի գների անկումն այդքան չնչին, չէ՞ որ բենզինի գնի ձեւավորման հիմնական բաղադրիչը հենց նավթի գինն է: Այսինքնª նավթի 20-25 տոկոսանոց գնանկմանը պետք է հաջորդեր բենզինի առնվազն 15-20 տոկոսանոց գնանկում, ինչն ակնհայտորեն չկա:
ԲԵՆԶԻՆԸ ՊԵՏՔ Է ԷԺԱՆԱՆԱՐ
Բայց գանք Հայաստանին եւ մեր երկրում բենզինի գների պահպանման բացատրությանը, թե մեղավորը ռուսներն են: Սակայն նախ այստեղ մեկ էական հանգամանք նկատենք. եթե այլ երկրներում մեր ներկրողներն ավելի էժան տարբերակներ ունենային, ապա արդեն գոնե սեպտեմբերից սկսած հաստատ հասցրած կլինեին այդտեղից ներկրումներ իրականացնել եւ նվազեցնել մեր ներքին գները: Ուրեմն ինչո՞ւ են նման համառությամբ կառչած մնացել ռուսական նավթամթերքից, առավել եւս, որ տարեսկզբին, եթե չենք սխալվում, Հայաստան ներկրվող վառելիքի մոտ 1/3-ն էր ռուսական ծագման, եւ այն մեր երկիր էր հասնում այլ ուղղություններով ներկրումներին մոտավորապես հավասար գներով. հակառակ պարագայում լուրջ խախտում կլիներ երկրի ներսում վառելիքի միասնական գների հաստատումը: Ու հիմա, եթե հիմնականում թեքվել են դեպի այդ ուղղությունը, ապա մեկ էական հանգամանք աչքաթող չանենք: Ռուսական վառելիքը Հայաստան ներկրելու համար, ինչպես հայտնի է, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիª մեր երկիր կատարած վերջին այցի ժամանակ: Դրանից հետո այդ պայմանավորվածությունն անցավ իր ողջ ընթացակարգով, մինչեւ որ ամռան սկզբներին այն վերջնականապես ուժի մեջ մտավ: Իսկ այդ պայմանավորվածությունը սահմանում էր, որ Հայաստան արտահանվող վառելիքը ազատվում է ռուսական արտահանման 30 տոկոսանոց հարկերից, ինչը պետք է, որ առնվազն 20 տոկոսանոց անկումային էֆեկտ ունենար մեր ներքին շուկայում: Բայց գներն ինչպես որ կայն, մոտավորապես նույն մակարդակին էլ մնացին: Առաջիկայում, անշուշտ, կփորձենք ներկայացնել այս խնդրի շուրջ ինչպես ներկրողների, այնպես էլª պատկան պետական կառույցների գնահատականները, որից հետո արդեն հնարավոր կլինի շատ ավելի կոնկրետ եզրակացության հանգել: Սակայն այս պահին պարզապես ֆիքսենք, որ մեր երկրում գները շատ ավելի վաղ պետք է նվազեին ու էականորեն ավելի տեսանելի չափով: Իսկ դա բերել ու կապել նրա հետ, թե ռուսական բենզինը թանկացել է, հասկանալի էª հակաեվրասիական քարոզչությունից այն կողմ չի անցնում: Առավել եւս, որ աշխարհում, պայմանավորված նավթի գնանկմամբ, բենզինը հազիվ 3-4 տոկոսով է նվազել: Հայաստանում էլ եղավ 10 դրամանոց անկում, որը մոտավորապես համապատասխանում է աշխարհի դինամիկային, անկախ Ռուսաստանում բենզինը թանկանալ-չթանկանալուց: Խնդիրն այլ է, ավելի խորքային եւ ինչպես միշտª գնում-հասնում է մեր ներկրող մոնոպոլիստներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

