"ՓԱՐԻԶԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԼԻՆԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ"

Արխիվ 12-16

"ՓԱՐԻԶԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԼԻՆԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ"


2014 թվականի մայիսին Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց, ղարաբաղյան բանակցությունների հետ կապված, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնել Փարիզում: Արդեն հայտնի է, որ այդ հանդիպումը, որին կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: Այլ բան, որ վերլուծաբանների մոտ գերիշխում է այն համոզմունքը, որ այդ հանդիպումը էական փոփոխություն չի կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Ընդ որումª հայաստանյան վերլուծաբաններից շատերը նկատում են, որ նման հանդիպումներից առաջ ադրբեջանական կողմը միշտ իր ագրեսիան ցուցաբերում է սահմանին` կրակ բացելով խաղաղ գյուղերի վրա: Այսինքն, որ այս անգամ էլ չի բացառվում, որ Բաքուն կհետեւի իր ձեւավորած "ավանդույթին":
Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ փաստեց.
- Ադրբեջանական կողմը ոչ միայն սահմանում, այլեւ դիվանագիտության մեջ աչքի է ընկնում իր սադրիչ գործողություններով, որոնք նպատակ ունեն լարվածության մեջ պահել սահմանը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները: Նրանք այսպիսովª ցանկանում են ավելի հարմարավետ դաշտ ստեղծել` իրենց ձեւով բանակցությունները վարելու համար: Այս հանդիպման ընթացքում էլ ոչինչ չի փոխվի` նրանք կշարունակեն նույն ոգով աշխատել: Այդ մասին են վկայում հարեւան երկրի գործողությունները եվրոպական տարբեր կազմակերպություններում, որոնք հակահայկական բնույթ են կրում: Այսքանից հետո Ադրբեջանը հազիվ թե բանակցային գործընթացում կարողանա կառուցողական դիրքորոշում ցուցաբերել: Բացի այդª ադրբեջանական կողմը սադրիչ գործողությունների է գնում, որպեսզի սեպ խրի ադրբեջանահայերի եւ հայերի միջեւ, սակայն նրա բոլոր ջանքերը մատնված են անհաջողության: Այս ամենով հանդերձ կարեւոր է, որ տեղի են ունենում այդ  բանակցությունները, քանզի դրանց առկայության դեպքում հարաբերական խաղաղությունը պահպանվում է, ինչը մեզ համար ավելի շահեկան է: Հայաստանն առաջիկայում վերջնականապես կդառնա ԵՏՄ անդամ եւ ռազմական ագրեսիայի միջոցով հայկական հողերը զավթելու Ադրբեջանի սպասելիքները երբեք չեն իրականանա:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց.
- Հանդիպումից առաջ սահմանին կլինի լարվածություն, քանի որ Ադրբեջանը ծրագրված ցանկանում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իր կոնֆլիկտը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հետ է: Կարծում եմª հոկտեմբերի 24-ից մեր սահմանների հսկողությունը էլ ավելի պետք է ուժեղացվի: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը որեւէ նոր բան այս գործընթացում չի բերի: Ֆրանսիան այդ ընթացքում, այսպես ասած, կաշխատի հումանիտար բլոկի վրա, ինչը իմ կարծիքով ամենավտանգավորն է: Եվ ընդհանրապես` ես չեմ ցանկանում, որ Հայաստանն ընդունի "բարի կամքի դրսեւորման" որեւէ առաջարկ:
Ադրբեջանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԸ ընդգծեց.
- Սովորաբար նմանատիպ հանդիպումներն առաջընթաց գրանցում են, սակայն ես ավելի շատ հոռետեսական եմ տրամադրված: Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի գործելաոճը մեր երկրի նկատմամբ այս դեպքում չի կարող փոփոխությունների հանգեցնել: Հանդիպումից առաջ չի բացառվում, որ սահմանային լարվածություն լինի, դիվերսիոն փորձեր կատարվեն, որին մենք բազմիցս ականատես ենք եղել: Ես այս հանդիպումից ակնկալիքներ չունեմ:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից հետո:
1. Մինչ այս էլ նախագահների մակարդակով հանդիպումներ շատ են եղել եւ "արդյունքը" դեռ շարունակվող հանդիպումներն են: Այս անգամ էլ ոչինչ չի լինի- 72%:
2. Մեր հարեւան տարածաշրջաններում տիրող ծանր վիճակը միգուցե նաեւ կպարտադրի համանախագահող երկրներինª Ղարաբաղում որոշ կարգավորումների հասնելª այստեղ էլ վիճակը պատերազմի չհասցնելու նկատառումներով: Այնպես որ, որոշ ակնկալիքներ կան այդ հանդիպումից- 16%:
3. Սա երկար նախապատրաստված հանդիպում է եւ կոնկրետ ծրագրեր կլինեն- 4%:
4. Դժվարանում ենք պատասխանել- 8%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում