ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈ՞ՒՍՏ ՈՒՆԻ
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈ՞ՒՍՏ ՈՒՆԻ
Այսօր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Վերջինս ասաց, որ իշխանափոխությունը հասարակական պահանջ է: Հետաքրքրիր է, պրն Օսկանյանը երբ խոսում է հասարակական պահանջի մասին, ինչո՞ւ այսպիսի ջատագովությամբ չէր խոսում ու պահանջում մարտի մեկի մեղավորներին բացահայտելու մասին:
Նախկին ԱԳ նախարարը չմոռացավ խոսել ազատ-արդար ընտրությունների մասին: Վարդան Օսկանյանին խորհուրդ ենք տալիս թարմացնել հիշողությունը, թե ինչպես են ընտրվել ու վերընտրվել ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները, ինչպես էին նրանք ժողովրդի դեմ տանկեր, սառը զենքեր ու մահակներ կիրառում: Երեւի սա է Վարդան Օսկանյանի պատկերացումն արդար ազատ ընտրությունների մասին:
Սոնա Դավթյան

