ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ 3000-ԻՑ ԱՎԵԼԻ Է

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՔԱՆԱԿԸ 3000-ԻՑ ԱՎԵԼԻ Է


Երեւանի աշխարհաքաղաքական ակումբը մայրաքաղաքում կազմակերպել էր "Կիեւյան մայդանի մարտահրավերը որպես տարածաշրջանային անկայունության կարեւորագույն գործոն" թեմայով կլոր սեղան-քննարկում, որն անդրադարձավ ներկայի այն վտանգավոր զարգացումներին ու մարտահրավերներին, որոնք կարող են ճակատագրական լինել մի շարք երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի համար:

ԻՆՉՊԵՍ ԶՈՄԲԻԱՑՆԵԼ ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՔԱՆԴԵԼ ԵՐԿԻՐԸ

Իր զեկույցում Վրաստանի "Պատմական ժառանգություն" հասարակական կազմակերպության ղեկավար Տարաս Գագնիձեն նշեց, որ Ուկրաինայում տեղի ունեցած եւ այժմ էլ շարունակվող իրադարձությունները Արեւմուտքի կողմից հետխորհրդային տարածքում եւ Ռուսաստանի սահմանների մոտ քաոսի ստեղծման ընդամենն առաջին քայլն է, Ռուսաստանի նկատմամբ Բժեզինսկու ծրագրի իրագործման առաջին փուլը:
Ուկրաինայից քաղաքական վերլուծաբան, հասարակական գործիչ Արման Աբովյանն իր զեկույցում ընդգծեց, որ Ուկրաինայում կատարված հայտնի իրադարձություններին նախորդել են հասարակության բարոյահոգեբանական մշակումը, այլ հայացքներ ունեցողների նկատմամբ անհանդուրժողականության սերմանումը, մարդկանց պատրաստելը` մեկը մյուսին սպանելուն: Արման Աբովյանն անձամբ ներկա է եղել Ուկրաինայի ուժայինների կողմից "Գրադ"-ով Դոնեցկի հրթիռակոծմանը, իսկ հետո Կիեւում հեռուստատեսությամբ տեսնելով նույն կադրերը` լսել, թե պաշտոնական քարոզչությունը կատարվածն ինչպես է ներկայացնում` անջատողականների կողմից իրենց մայրերի եւ երեխաների հրթիռակոծում: Հիմա արդեն ծառացել է ոչ թե միայն պետության, այլեւ ազգի պահպանման խնդիր: Արեւմուտքը Ուկրաինային (եւ ոչ միայն), ըստ էության, շրջափակել է, իսկ այդ իրավիճակից կարելի է դուրս գալ միայն միավորվելով:
Իր ելույթում քաղաքագետ Ռուբեն Բարենցն անդրադարձավ Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում Արեւմուտքի 5-րդ շարասյան գործունեությանը եւ Արեւմուտքի կողմից այդ երկրներում հասարակական կարծիքի մանիպուլյացիային: Նա նաեւ նշեց, որ Հայաստանում եթե եւս մեկ ներքին բախում լինի, ապա մենք չունենք այնքան ռեսուրս, որ դիմանանք դրան:
Ինչպես նշվեց ելույթներում, Ուկրաինայում հասարակությունը ապատեղեկատվության հեղեղով ու զոմբիացման տեխնոլոգիաների կիրառմամբ զանգվածային հոգեգարության վիճակի է հասցվել: Արեւմուտքին հաջողվել է Ուկրաինային վերածել Ռուսաստանի համար թշնամական պետության, իրագործել մի ծրագիր, որը հղացվել է վաղուց` դեռ Բիսմարկի կողմից: Միաբեւեռ աշխարհակարգի ստեղծման ճանապարհին ամենագործուն լծակը, առաջին հերթին մարդկանց զոմբիացումը, իր արժեհամակարգից, հավատքից պոկելն է: Այդ ճանապարհին գործադրվում է նաեւ այլասերվածության, ընտանիքի` որպես կառույցի, ոչ կենսունակ լինելու քարոզչությունը: Մարդը, որն արդեն դառնում է, այսպես ասած, նյութի դաշտի կամ ոլորտի մարդ, դյուրին կերպով կառավարելի է, ուստի մինչեւ մարտական ջոկատների պատրաստումը, մինչեւ մարդկանց միֆերով սնուցելը, հսկայական աշխատանք է կատարվել: Եվ դա` ոչ միայն Ուկրաինայում…
Վերոնշյալ մշակումից հետո մարդն արդեն պատրաստ է փողոց դուրս գալ, դրա համար պետք է նրան սնուցել միֆերով: Մասնավորապես` Ուկրաինայում այդ միֆն այն էր, որ իրենք ունեն մի քանի հարյուր հազար տարվա պատմություն, աշխարհի ամենահին ժողովուրդն են, մարդկային քաղաքակրթությունն առաջացել է իրենցից, Չինգիզ խանը եւ անգամ Քրիստոսն են ուկրաինացի… Իսկ ո՞րն էր դրանից հետո հաջորդ քայլը: Հարցը շատ պարզ է` դուք վատ եք ապրում, կա օլիգարխիկ համակարգ, կոռուպցիա, անարդարություն (ինչն, իհարկե, ճիշտ է), հետեւաբար ինչ-որ մեկը մեղավոր է: Իրենց կառավարման համակարգի անկատար լինելու եւ իրենց բոլոր ձախողումների պատճառը ներսում փնտրելու փոխարեն, նրանք իրենց անդրօվկիանոսյան "բարեկամների" հստակ ուղղորդմամբ այդ ամենի պատճառը համարեցին ու համարում են Ռուսաստանը: Նրանց մոտ համոզմունք է ձեւավորվել, որ Ռուսաստանը խնդիր ունի Ուկրաինան հերթական անգամ օկուպացնելու, նրանք այդ պետությունն արդեն իսկ դարձրել են իրենց թիրախ: Այս ամենից հետո մարդը, որը զրկված է իրական արժեհամակարգից, իրավիճակի հստակ գնահատումից, պատրաստ էր փողոց դուրս գալ… Ընդամենը մի քանի ելույթ, մի քանի բանալի բառեր եւ կարգախոսներ, եւ մարդն արդեն պատրաստ էր որոշակի գործողությունների գնալ ու գնաց, ինչպես, օրինակ, Ուկրաինայում: Այդ քաղտեխնոլոգիան կիրառվեց նաեւ արաբական աշխարհում եւ, ինչպես ենթադրելի է, հայտնի ուժերն այն փորձելու են կիրառել նաեւ միջինասիական հանրապետություններում եւ Հարավային Կովկասում:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆ


"Կիեւյան մայդանի մարտահրավերը որպես տարածաշրջանային անկայունության կարեւորագույն գործոն" թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ընդունվեց ԲԱՆԱՁԵՎ, ուր մասնավորապես ասված է.
- 2000թ. Միլոշեւիչի "ռեժիմի" տապալումը, 2003թ. նոյեմբերին "վարդերի հեղափոխության" միջոցով Էդուարդ Շեւարդնաձեին իշխանությունից հեռացնելը, 2004թ. դեկտեմբերին "նարնջագույն հեղափոխության" միջոցով Վիկտոր Յուշչենկոյի իշխանության գալը, 2005թ. մարտին ղրղզական "կակաչների" հեղափոխության հաղթարշավը, 2014թ. "կիեւյան մայդանի" միջոցով ֆաշիստական խունտայի կողմից իշխանության բռնազավթումը Ուկրաինայում նույն շղթայի օղակներ են:
Բոլոր այդ հեղափոխությունները միավորելով հանրային դժգոհությունը` ուղղորդում են այն ոչ թե երկրի բնակչության խնդիրների լուծմանը եւ պետականության ամրապնդմանը, այլ սպասարկում են ԱՄՆ-ի եւ իր վասալների աշխարհաքաղաքական շահերը, հետապնդելով ենթակա երկրների ամբողջական շահագործման եւ պետական կառույցներում ուղղակի արտաքին կառավարում ներդնելու նպատակ:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության եւ պետական դեպարտամենտի ղեկավարությամբ գործող արտաքին ուժերը, ի դեմս հայտնի հիմնադրամների, ինստիտուտների եւ ոչկառավարական կազմակերպությունների, տարիներ ի վեր մշակված գործելաոճով, ամբողջ աշխարհում տապալում են իրենց ոչ ձեռնտու իշխանությունները` փոխարինելով նրանց ամբողջովին վերահսկելի եւ մարիոնետային վարչակազմերով:
Հետխորհրդային տարածքի երկրներում "գունավոր հեղափոխությունները" խարսխվելով տեղեկատվական պատերազմի եւ մանիպուլյատիվ գործողությունների վրա, նպատակ են հետապնդում  ոչնչացնել տվյալ երկրի պետականությունը:
Հայրենասիրության եւ ժողովրդավարության կարգախոսներով իշխանության են գալիս ծայրահեղականները, նեոնացիստները, որոնք սպասարկում են օտարի շահերը, այնպես, ինչպես եղավ Վրաստանում եւ այսօր էլ տեղի է ունենում Ուկրաինայում:
"Գունավոր հեղափոխությունների" միջոցով իշխանության բերված անձինք պատրաստ են առանց երկմտանքի զոհաբերել տեղի բնակչության ե՛ւ շահերը, ե՛ւ կյանքը, այդ թվում նաեւ իրենց համախոհներինը` հայրենասեր քաղաքացիներինը, որոնք տվյալ երկրում իշխանափոխություն իրականացնելու նպատակով օգտագործվում եւ դեն են նետվում, որպես կանոն` առաջին հերթին հայտնվելով քաղաքացիական պատերազմների մսաղացում:
ԱՄՆ-ը` ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նախաձեռնությամբ եւ հովանավորչությամբ, "Կիեւյան մայդանի" միջոցով Ուկրաինայում ստեղծեց քաղաքացիական պատերազմ, ինչը երկրում հանդիսացավ տնտեսական եւ հումանիտար մեծ աղետի պատճառ:
Ուկրաինական "գունավոր հեղափոխություների" միջոցով իրականացրած իշխանափոխությունը լավագույն դաս կարող է հանդիսանալ հետխորհրդային տարածքի երկրների, մասնավորապես Հայաստանի համար:
Իրականում չկա որեւէ երկիր, որտեղ հայտնի "գունավոր հեղափոխություների" կիրառումից հետո պահպանվի տվյալ երկրի պետականությունն ու ինքնիշխանությունը եւ/կամ տարածքային ամբողջականությունը:
Վաշինգտոնը եւ Հյուսիսատլանտյան դաշինքը վերջին ժամանակներս Հարավային Կովկասում կտրուկ ուժեղացրել են իրենց ռազմաքաղաքական ակտիվությունը: Ամենայն հավանականությամբ, ուկրաինական իրադարձությունների ֆոնի վրա ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն հավաքագրում են ուժեր` Ռուսաստանի դեմ "երկրորդ ճակատ" բացելու նպատակով:
Նկատի ունենալով միջազգային քաղաքական ասպարեզում ԱՄՆ-ի եւ հնազանդորեն իր կամքին ենթակա Եվրամիության աճող ագրեսիվությունը` նպատակաուղղված հետխորհրդային երկրների բնական ռեսուրսները ներգրավելու իրենց երկրների տնտեսություններում, կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայում ներկայիս "հեղափոխությունը" վերջինը չէ` տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար, եւ մոտ ժամանակներում կարելի է սպասել նմանատիպ "հեղափոխություններ" այլ երկրներում եւս:
Ամենայն հավանականությամբ, քաղաքական պայթյունի էպիկենտրոնը լինելու է Հայաստանը, քանզի Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որն անդամակցում է ՀԱՊԿ-ին, միեւնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություների խորացումն է եւ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը:
Հարավային Կովկասում պարբերաբար տեղի են ունեում առկա հակամարտությունների ապասառեցման փորձեր, ինչն ակնհայտ է անգամ անզեն աչքով դիտելիս: Այդ գործընթացը ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով բարձացրած աղմուկով, ինչը կազմում է տեղեկատվական պատերազմների բաղադրիչ մաս, միաժամանակ հանդիսանալով որպես աշխարհաքաղաքական պատերազմների հիմնական գործիքներից մեկը:
ԱՄՆ-ի սպառազիության զինանոցում բացի զանգվածային լրատվական միջոցներից, Հայաստանի ներսում առկա է մի հզոր բանակ, ի դեմս ոչկառավարական հասարակական կազմակերպությունների, աղանդների, իրավապաշտպան կազմակերպությունների, որոնց ընդհանուր թիվը երեք հազարից ավելի է, եւ որոնք բնականաբար ֆինանսավորվում են Արեւմուտքից: Այդ կազմակերպությունների գործունեությունն ուղղված է նաեւ հոգեւոր ավանդական եւ ընտանեկան արժեքների խեղմանն ու ոչնչացմանը:
Այդ բոլոր գործոնները միասին վերցրած իրականում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հետխորհրդային ամբողջ տարածքի համար ներկայացնում են լրջագույն սպառնալիք:
"Կիեւյան մայդանի" տխուր փորձը դաս է ոչ միայն ուկրաինացիների համար: Բոլոր սթափ եւ բանական մարդկանց մոտ առկա է այն ընկալումը, որ կառավարելի քաոսը ձնագնդի արագությամբ կարող է թափանցել ոչ միայն մեկ երկիր, այլ ընդգրկել ամբողջ տարածաշրջանն ամբողջությամբ:
"Կիեւյան մայդանի մարտահրավերը որպես տարածաշրջանային անկայունության կարեւորագույն գործոն" կլոր սեղանի-քննարկման մասնակիցները դիմում են Հայաստանի եւ Հարավային Կովկասի երկրների Կառավարություններին, քաղաքական ուժերին եւ հասարակություններին կոչով, հետաձգել բոլոր ներքին հակասություններն ու անձնական հավակնությունները, միավորել եւ ուղղել համատեղ ջանքերն ու ազգային ներուժը` բացառելու սեփական երկրներում զանգվածային սադրանքները, որը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը, հակասահմանադրական հեղաշրջմանը, այն վերաճելով հակամարտությունների ռազմական հանգուցալուծմանը:
Անհրաժեշտ է ժամանակին կանխարգելել 5-րդ շարասյան բոլոր խափանարար գործողությունները, որոնք ժողովրդավարության քողի ներքո փորձում են վերացնել ոչ միայն պետականությունը, այլեւ երկիրը կանգնեցնել տնտեսական աղետի առջեւ:
Հարկ է հատուկ ընդգծել, որ Հայաստանում պետականության, ազգային ինքնության եւ ավանդական արժեքների պաշտպանության ցանկացած հասարակական եւ քաղաքական գործընթաց բախվում է ոչկառավարական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների կողմից լրջագույն հակազդեցության:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում