"ԵՌՅԱԿԸ" ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ` ԲԱՆԱԿՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ..."

Արխիվ 12-16

"ԵՌՅԱԿԸ" ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ`
ԲԱՆԱԿՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ..."


Ավարտվեց հերթական խորհրդարանական քառօրյան, որը, ինչ խոսք, թեժ աշուն չհիշեցրեց, բայց եւ ոչ պակաս լարված էր: Եղան սպառնալիքներ հիշեցնող հայտարարություններ, անունների շահարկումներ ու որակումներ, բայց դրանից ոչ "եռյակը" դարձավ, ասենք, "հնգյակ", ոչ էլ իշխանություններն ընկճվեցին ընդդիմախոսների հոխորտանքներից: ԱԺ քառօրյայի, ինչպես նաեւ ներքին քաղաքական զարգացումների մասին էլ ծավալվեց "Իրավունքի" զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

"ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԲԱՑ ԵՆ` ՑԱՆԿԱՑԱԾ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ"

-Պարոն Ավետիսյան, ինչպես տեսանք ու լսեցինք, այս քառօրյայի ընթացքում Ձեր օպոզիցիոն ընկերների կողմից, կարելի է ասել, նույնիսկ սպառնալիքներ հնչեցին, թե տեսեք-տեսեք, ինչ ենք անելու հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին: Ըստ Ձեզ, ի՞նչ կարելի է սպասել "եռյակի" հանրահավաքից:
- Իրենք արդեն ասել են` եթե շատ մարդ հավաքվի, "եռյակը" որոշում կկայացնի` բանակցել իշխանությունների հետ` իշխանափոխության մասին (ծիծաղում է Ս.Ա.-ն-հեղինակ): Իրենք են այդպես հայտատարել, ես ի՞նչ ասեմ:
- Իսկ իշխանությունները կգնա՞ն այդ բանակցություններին:
- Իշխանությունները միշտ էլ բաց են` ցանկացած առաջարկությունների համար: Բանակցությունները ենթադրում են առաջարկություններ` ինչ-որ խնդիրների շուրջ, իսկ այդ խնդիրները կարող են լինել իշխանության որոշ լծակներ կամ նախկինում, ինչպես իրենք էին ասում, վերահսկողական որոշ լծակներ վերցնելուն: Մինչդեռ իշխանությունն արդեն իսկ սահմանադրական բարեփոխումների հայեցկարգը ներկայացնելիս այդ մասին ասել է: Այնպես որ, անկախ նրանից, թե իրենք այսօրվա հանրահավաքից հետո ինչ կանեն կամ չեն անի, իշխանությունները միշտ ասել են, որ պատրաստ են ցանկացած հարցի շուրջ քննարկել, այդ թվում` վերահսկողության լծակներ տրամադրելու հարցը:

"ԶԱՐՄԱՆԱԼԻ Է ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ`
"ԵՌՅԱԿԻ" ԱՆՈՒՆԻՑ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ "ՔԱՌՅԱԿԸ"


-Ի դեպ, այս շաբաթ խորհրդարանական հայտարարությունների ժամին Դուք ներկայացրիք երկու փաստաթուղթ, ըստ որի պարզվեց, որ անգամ "եռյակը" արտահերթ նիստ գումարելու համար միասնական որոշում չի կայացրել...
- Բա ի՞նչ ասեմ, ինձ համար զարմանալի է ժամանակագրությունը, "քառյակ", հետո "եռյակ", ապա "եռյակի" անունից հանդես է գալիս "քառյակը"... Ազգային ժողով բերում են ու ներկայացնում մեկ երրորդի ստորագրություններով երկու փաստաթուղթ. մի տեղ երկու քաղաքական ուժ են ներկայացնում նախագիծը, մյուս տեղ` մեկ ուրիշ քաղաքական ուժ: Այսինքն` կոնկրետ փաստաթղթից չի երեւում, որ դա "եռյակի" կողմից է ներկայացված:
- Ի վերջո, "եռյակը" կկարողանա՞ ինչ-որ ընդհանուր օրակարգ ձեւավորել որեւիցե հարցի շուրջ:
- Չնայած տարաբեւեռ քաղաքական ուժեր են, տարբեր գաղափարախոսություն ունեցող կամ չունեցող եւ նախկինում էլ եղել են իշխանության տարբեր բեւեռներում, այսօր իրենց մոտ մի օրակարգ կա` իշխանափոխություն: Բայց իրենց մեջ չե՞ն որոշել, թե իշխանափոխություն որ լինի, իրենցից ո՞վ է իշխանության գալու: Այ, երբ նման բան կորոշեն, նոր կարելի է խոսել այդ մասին:

"ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԿՓՈՐՁԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ
ՍԻՐԱՇԱՀԵԼ` ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ"


-Արդեն պարզ է, թե երբ է ՀՀ ԵՏՄ անդամակցման հարցը բերվելու Ազգային ժողով: Ըստ Ձեզ, այս հարցում նույնպե՞ս խորհրդարանում սպասվում է լարված քննարկում:
- Չեմ կարծում` շատ թեժ լարվածություն լինի, որովհետեւ խորհրդարանում` բացառությամբ մեկ-երկու քաղաքական ուժի, մյուսները կամ համակերպվել են, կամ էլ նույնիսկ արդեն արտահայտվել են, որ կողմ են դրան: Այլընտրանք` այս աշխարհաքաղաքական գործընթացների պարագայում, Հայաստանը չուներ: Իհարկե, նորից որոշ քաղաքական ուժեր կփորձեն Եվրամիությանը սիրաշահել` իրենց ապագա խնդիրները լուծելու համար, եւ այս առումով քաղաքական քննարկումներ միանշանակ կլինեն, բացառվում է, որ չլինի: Բայց այդ խնդիրը համարում եմ լուծված, քանի որ Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունը մեծամասնություն է եւ կողմ է քվեարկելու:

"ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԵՆՔ`
ՈՎ ՈՒՄ ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ"


-Վերջերս ՀՀ նախագահը եղավ Գյումրիում, եւ նրա այցը գյումրեցի լրագրողները փորձեցին բոյկոտել եւ չլուսաբանել, ինչպե՞ս եք վերաբերվում այս երեւույթին:
- Շատ վատ եմ վերաբերվում, որովհետեւ նախեւառաջ նախագահի յուրաքանչյուր այց` ցանկացած տարածաշրջան, շատ կարեւորում եմ, եւ երկրորդ` նախագահը այցելել էր Գյումրի` շատ լավ նպատակով: Հայտնի բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը մեկ միլիոն դոլարից  ավել գումար էր փոխանցել, որ կառուցվեր արվեստի հոյակապ  դպրոց: Եվ նմանատիպ կառույցների բացմանը, կարծում եմ, նախագահը պետք է պարտադիր լինի, որովհետեւ դավերաբերմունք է նախ տվյալ ներդրողի համար, ապա նաեւ` տվյալ տարածաշրջանի նկատմամբ: Ինչքան նախագահը շատ լինի մարզերում, այնքան ավելի ճիշտ է: Իսկ բոյկոտել այս դեպքում համարում եմ պատվեր կատարել, որովհետեւ մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, ով ում պատվերն է կատարում: Հատկապես բոյկոտող կազմակերությունը` "Ասպարեզ" ակումբը: Եվ դա կապել անօթեւանների խնդրի հետ, կոռեկտ չեմ համարում: Անօթեւանների խնդիրը կա, եւ կառավարությունը որոշում է կայացրել ու մինչեւ մյուս տարվա կես առ այսօր հաշվառված 430 անօթեւան կստանան իրենց բնակարանները:

"ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏԸ ՆՈՒՅՆ ՏՈՆՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՆԸՆԴՀԱՏ
ԸՆԹԵՐՑԵԼ"


-Կրկին վերադառնանք ԱԺ քառօրյային: Ինչպե՞ս կգնահատեք այն` հաշվի առնելով նաեւ այս շաբաթ եղած միտինգային ելույթները խորհրդարանական ամբիոնից:
- Ցավոք սրտի, ցանկացած հարցի շուրջ կան մի քանի պատգամավորներ, որոնք նույն տեքստը նույն տոնով փորձում են անընդհատ ընթերցել: Այսինքն` միայն վատաբանել իշխանությանը` բերելով թվեր, փաստեր, որոնցից կեսը ճիշտ է, կեսը` սխալ: Բայց ասում են միայն վատաբանելու համար, բուն հարցի էությանը չեն էլ անդրադառնում: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, քառօրյան շատ կարեւոր հարցեր քննարկեց: Իհարկե, ցավում եմ, որ չհասցրեցինք մյուս հարցերն էլ քննարկել, որոնք շատ կարեւոր էին: Եվ ամենակարեւորը` սահմանամերձ գյուղերի տնտեսական գործունեության վերաբերյալ արտոնություններն էին, որի շուրջ եղան շատ կոնկրետ առաջարկություններ: Կարծում եմ` կառավարությունն ականջալուր կլինի այդ առաջարկություններին, եւ երկրորդ ընթերցմամբ ավելի կոնկրետ քննարկում կլինի: Համենայնդեպս, քառօրյան համարում եմ արդյունավետ, բայց, կարծես թե, արդեն քառօրյան էլ չի բավականացնում` հարցերը քննարկելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում