ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

Արխիվ 12-16

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ


Ուկրաինան պատրաստվում է կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Սակայն այդ ընտրություններն Ուկրաինայի ճգնաժամի հարցում հազիվ թե բան փոխեն:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ "ԶԻՆԱԴԱԴԱՐԸ" ԱՎԱՐՏՎՈ՞ՒՄ Է

Նախնական գնահատականներովª Գերագույն ռադայում, պայմանականորեն ասածª ազգայնական ուժերը ոչ միայն կպահպանեն իրենց ներկայիս գերիշխանությունը, այլեւ նույնիսկ նրանց կմիանան ամենածայրահեղական հատվածը ներկայացնող բենդերականները եւ, այսպես կոչված, դաշտային հրամանատարները: Գումարած դրանª սպասվում է, որ նախագահ Պորոշենկոն եւ մյուս օլիգարխներն էլ իրենց հերթին մանդատների բավականին պատկառելի բաժինը կստանան: Այսպիսովª ազգայնականներն իրենց մեջ կվերաբաժանեն Ռադան, ինչը, սակայն, միայն նրանց ներքին արդեն մահացու դարձող պայքարին նոր երանգներ կհաղորդի եւ ոչ թե կփոխի արտաքին եւ Դոնբասի ուղղությամբ մինչ այս եղած կուրսը:
Ավելին. քիչ չեն միանգամայն հեղինակավոր գնահատականները, որ ընտրություններից անմիջապես հետո, քանի դեռ ձմեռը վերջնականապես վրա չի հասել, Կիեւը կփորձի հաղթական բլից-պատերազմ ձեռնարկել Դոնբասում: Դա, իհարկե, բավականին ռիսկային քայլ կլիներ, սակայն փաստն այն է, որ արդեն իսկ Դոնբասի հարեւանությամբ երեք-չորս ուղղությամբ կուտակված են ուկրաինական զինուժի հարվածային խմբավորումներ, իսկ այնպիսի հեղինակավոր անձինք, ինչպիսին է, ասենք, Դոնեցկի նախկին հրամանատար Իգոր Ստրելկովը, նույնիսկ մատնանշում է այն կոնկրետ ժամկետներն ու ուղղությունները, որտեղ այդ խմբավորումները կանցնեն հարձակման: Մի խոսքովª արդեն հաշված օրեր հետո կտեսնենք, թե իրականում Պորոշենկոն պատրա՞ստ է գնալ այդ մեծ ռիսկին, թե ոչ, հաշվի առնելով նաեւ, որ ինչքան մոտենում է ձմեռը, այնքան ռազմական տեսանկյունից Դոնբասում պատերազմի լայնամասշտաբ վերսկսումը դառնում է ավելի անհեռանկարային:
Բայց նաեւ այս իրողություններն ակնհայտ են դարձնում, որ  ԱՄՆ-ն այդպես էլ չի հրաժարվել ողբերգական կատակի նմանվող այն քաղաքականությունից, թե պատրաստ է Դոնբասում ռուսների դեմ կռվել մինչեւ վերջին ուկրաինացին:
Մյուս կողմից էլ կա այն հարցը, թե Մոսկվան պատրա՞ստ է նախկին վճռականությամբ եւ, այսպես ասենք, ռուսաստանյան կամավորականների միջոցով աջակցել Դոնբասի ինքնապաշտպանությանը, ապաª հարձակմանը: Փաստն այն է, որ մինչ ներկայիս ծաղրանկարային զինադադարը հենց մոսկովյան բիզնես-էլիտայում եւ նույնիսկ իշխանական ծվարած "6-րդ շարասյան" էլեմենտների պատճառով էր, որ Դոնբասի զորքերի ամառային հարձակումները կանգնեցվեցին հենց այն պահին, երբ ուկրաինական բանակի մնացորդները նույնն անելու եւ ոչ մի շանս չունեին: Ավելին. զինադադար կոչվածի ընթացքում այդ նույն ուժերին հաջողվեց տեսանելի չափով քայքայել ոչ միայն Դոնբասի կառավարման համակարգը, այլեւ ինքնապաշտպանության ուժերի միասնականությունը: Այդ դավաճանական համակարգը դեռ շարունակում է ակտիվորեն գործել, եւ գումարած դրան էլ այս ընթացքում ՌԴ-ն հայտնվել է մի կողմիցª Մերձավոր Արեւելքում ընթացող ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առաջ, մյուս կողմիցª նավթի համաշխարհային գների անկումը եւ ռուբլու փոխարժեքի վիճակն է լարվածության լուրջ օջախ դարձել: Եվ, վերջապես, պետք է ավարտին հասցնել Եվրասիական միության ստեղծման ծրագրերը, եւ այդ ամենը միասին կարող են նաեւ թուլացնել Կրեմլի ուշադրությունը Դոնբասի ուղղությամբ:
Ու մեկ էլª այս իրավիճակը շատ ավելի առարկայական է դարձնում Եվրոպայիª ձմռանն առանց ռուսական գազի մնալու հեռանկարը:

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՊՏՈՒՂ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Վաշինգտոնն էլ իր հերթին, ընդ որում, նաեւ նույն Մերձավոր Արեւելքի պատճառով չունի նախկին ակտիվությունը ուկրաինական ուղղությամբ: Չնայած մյուս կողմից էլª կարծես թե դեռ փորձում է ռուսների համար որոշակի հավելյալ խնդիրներ ստեղծել դեպի այդ տարածաշրջան տանող ճանապարհներինª հարավկովկասյան տարածաշրջանում: Համենայնդեպսª այդ մասին է վկայում այն փաստը, որ ղարաբաղյան բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Օլանդի "քավորությամբ" շարունակելու ամերիկյան ծրագրերը հասնում են առաջիկա օրերին նախագահական մակարդակով Փարիզում կայանալիք հանդիպման մակարդակին: Թերեւսª այդ հանդիպմանը սպասելիքների առումով կշիռ հաղորդելու նպատակով է, որ գործին լծվել է նաեւ Մինսկի խմբի համանախագահ չհանդիսացող Գերմանիան: Ամեն դեպքումª այդ երկրի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախօրեին Բեռլինում պետքարտուղար Քերիի հետ ունեցած հանդիպումից հետո սկսեց իր այցը հարավկովկասյան տարածաշրջան, եւ երեկ Բաքվում հասցրեց պատմել, թե ինչ "անհամբերությամբ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներիª հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք հանդիպմանը", ու, թերեւս, նույն "անհամբերության" մասին Շտայնմայերը կխոսի նաեւ Երեւանում: Բայց թե ինչու է ղարաբաղյան գործընթացով երբեւէ առանձնապես չմտահոգված Գերմանիան ներկայումս դարձել այդքան անհամբեր, թերեւս կարող է հետաքրքիր լինել: Օրինակ այն տեսանկյունից, որ Ուկրաինայի պատճառով գազային փակուղում հայտնված Եվրոպան եւ վերջինիս նաեւ քաղաքական լիդերի վերածվող Գերմանիան պետք է նաեւ մտածի գազի այլընտրանքի մասին: Եվ քանի որ ռուսական "Հարավային հոսք" նախագծի մասին ներկայիս պատժամիջոցային օրերին խոսելն այնքան էլ մոդայիկ չէ, ինչը Քերին հաստատ հավելյալ անգամ հաստատ Շտայնմայերին եւս մեկ անգամ հիշեցրած կլինի բեռլինյան հանդիպման ժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարին մնում էր նաեւ Բաքվում "ինքնուրույն" հիշել, թե Ադրբեջանն ինչ "կարեւոր դերակատարում ունի" իրենց պետության արտաքին քաղաքականության  մեջ, նաեւ այն պատճառով, որ. "Ապահովում է Եվրոպայի էներգետիկ անկախությունը": Տարեկան մի քանի միլիարդ խմ գազ, այն էլª հիմնականում Թուրքիային մատակարարող Ադրբեջանին Եվրոպայի էներգետիկ անկախության երաշխավոր համարելը, իհարկե, մեղմ ասածª զավեշտալի վիճակում է դնում Շտայնմայերին: Բայց իրականում նա փորձառու գործիչ է, եւ այդ մտքով ավելի շուտ ակնարկում է, որ ԵՄ-ն դեռ մտածում է ադրբեջանական այլընտրանքի մասին: Չբացառենք նաեւ, որ սա Ռուսաստանին հասցեագրված ակնարկ է, թեª նահանջեք անցած շաբաթ Միլանում գազի հարցով Վլադիմիր Պուտինի դրած կոշտ պայմաններից, թե չէª լրջորեն կզբաղվենք ադրբեջանական այլընտրանքով: Հասկանալի էª նման սպառնալիքները հազիվ թե որեւէ մեկը խելքին մոտ համարի թեկուզեւ այն պարզ պատճառով, որ, ինչպես ապացուցել է պատմությունը, քանի դեռ կա ղարաբաղյան թեման, հազիվ թե միջազգային խոշոր էներգետիկ կառույցները համաձայնեն հսկայական միջոցներ ներդնել այդ վտանգավոր գոտում մեծ եւ խիստ թանկարժեք գազատարներ կառուցելու համար: Դե այդ դեպքում էլ Շտայնմայերին մնում է նման "անհամբերությամբ" սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը, ավելի ճիշտª փարիզյան բանակցություններին: Իսկ թե ինչ ակնկալիքներով, դա էլ կարծես թե բացատրեց Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը. "Բարձր մակարդակներով նման հանդիպումներ անցկացնելը շատ կարեւոր է: Մենք սպասում ենք, որ ձեռնարկվող քայլերը կնպաստեն գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխությանը":
Ահա եւ մեր արեւմտամոլների գովերգած ԵՄ-ի միակ երազանքը ղարաբաղյան հարցի հետ կապվածª ստատուս-քվոյի փոփոխություն: Որ դրա հաշվին ինչ-որ պայմանագիր ստորագրեն եւ մտածեն Ադրբեջանից Եվրոպա գազ հասցնելու մասի՞ն: Չնայած սա էլ նոր բան չէ. "Գոբլի պլանի" անվան տակ ամերիկացիներն այս մասին խոսում էին դեռ ղարաբաղյան պատերազմը չվերջացած: Հիմա էլ, մի քիչ ձեւափոխված, սակայն գործնականում նույն էշն են առաջ քշում: Եվ, թերեւս, էլի ապարդյուն, քանի որ Փարիզի հանդիպումը միանշանակ կդառնա ընդամենը բարձր մակարդակով եւ միանգամայն անարդյունք բազում նման հանդիպումներից եւս մեկը: Նախª այս անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը գնում է Եվրասիական միության անդամակցության հաշվին ռազմաքաղաքական թիկունքը էապես ամրապնդած: Եվ, ապա, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էս գլխից նման "հույսերով" է խոսում այդ հանդիպման մասին. "Եթե առաջ Բաքվի գործողությունները հնարավոր էր բնութագրել "մեկ քայլ առաջ, երկուսըª ետ", ապա հիմա ադրբեջանական իշխանություններն առաջնորդվում են "ոչ մի քայլ առաջ եւ մի քանի քայլ ետ" սկզբունքով": Այսինքնª եթե ցանկանում եք, Փարիզում էլ կհանդիպենք Ալիեւի հետ: Բայց դե. "Կհաջողվի՞ Ադրբեջանին ուղղորդել դեպի կառուցողական հուն": Մինչ այժմ դա ոչ մեկին չի հաջողվել, եւ դժվար է սպասել, որ Բաքվում Քերիի իջեցրած հերթական դեսանտինª Շտայնմայերին ինչ-որ բան կհաջողվի անել, ինչքան էլ որ Ալիեւին սիրահետի, թե քեզ "Եվրոպայի էներգետիկ անկախությունը" ապահովողի փայլուն հեռանկարն է սպասում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում