ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՃՂԵՑ ՁԵՌՔԻ ՃԱՌԸ, ԻՍԿ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՃՂԵՑ ՁԵՌՔԻ ՃԱՌԸ, ԻՍԿ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ շատ լուրջ է այս հրապարակը: «Եվ եթե տարաձայնություններ լինեն, մենք պետք է միասնական լինենք մինչեւ հաղթանակ»,- հայտարարեց նախագահի նախկին թեկնածուն:
«Ժառանգության» առաջնորդը հիշեց նախորդ տարվա նախագահական ընտրություններին իր աստեղային ժամը ու Ազատության հրապարակի հարթակից հնչեցված իր հոր խոսքը: «Ինչ անուններ էլ տաք, կա մի մի բարձր անուն: Դա Հայաստանն է»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:
Ի դեպ, ինչպես ՀԱԿ առաջնորդը աչքի ընկավ իր օրիգինալությամբ, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հետ չմնաց նրանից: Նա հայտարարեց, որ պետք է խոսքից գործի անցնել եւ ճղեց իր ձեռքում գտնվող ճառը:
Իսկ հիմա ամենահասկանալին ու, թերեւս,ամենավիրավորականը: Րաֆֆի Հովհաննիսյանը դերասան Վարդան Պետրոսյանին համարեց քաղբանտարկյալ: «Ժառանգության» առաջնորդը փաստորեն երկու երիտասարդի մահվան պատճառ դարձած դերասանին համարում է քաղբանտարկյալ` այս կերպ վիրավորելով որդիներ կորցրած ընտանիքներին եւ թե դերասանին: Հետաքրքիր է, իսկ Վարդան Պետրոսյանը համաձա՞յն է Րաֆֆի Հովհաննիսյանին այս ձեւակերպմանը:
Ի դեպ, հիշեցնենք Րաֆֆի Հովհաննիսյանին, որ Վարդան Պետրոսյանը երբեք իրեն չի համարել քաղբանտարկյալ եւ հայտարարել է, որ պատրաստ է իր պատիժը կրել: Պարոն Հովհաննիսյանին հիշեցնենք նաեւ, որ քաղբանտարկյալ հասկացությունը այդքան չի կարելի արժեզրկել: Ի վերջո քաղբանտարկյալ նշանակում է դատապարտված լինել քաղաքական հայացքների համար:
Սոնա Դավթյան

