ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. "ԲԱ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱՅԻ, ՈՐ ԿԻՍՎԵԻ"
Արխիվ 12-16ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. "ԲԱ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱՅԻ, ՈՐ ԿԻՍՎԵԻ"
Քառօրյայի ընթացքում ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը անդրադառնալով ԲՀԿ-ական որոշ ներկայացուցիչների այն պնդումներին, որ ժողովուրդը աղքատ է, ԱԺ դահլիճից հնչեցրեց հետեւյալ առաջարկությունը. "Օրինակ, առաջարկում եմ հաջորդ միտինգին կիսվեք ձեր հարստությամբ": Նշենք, որ նման օրինակներ եղել են գրեթե բոլոր երկրներում` ընդհուպ ԱՄՆ-ում: Պատգամավորի վերոնշյալ առաջարկության մասին փորձեցինք զրուցել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ, բայց պարզվեց` ԲՀԿ-ի ամենահարուստ գործարարներից մեկը` բա չունենա՞ր, որ կիսվեր.
- Պետք է ունենամ էդ բիզնեսը, որ ժողովրդի հետ կիսվեմ, բա չունենայի հարստություն, որ կիսվեի: Ես ինչ ունեմ-չունեմ` հոգով սրտով նվիրված եմ, Դուք տեսնում եք` իմ գործառույթները կապված են Արեւմտյան Հայաստանի հետ: Այª հիմա պատրաստվում եմ այնպիսի պատմական պատվիրակություն դիմավորել երեք պետություններից` Սիրիայի, Քրդստանի եւ Դիարբեքիրի հատվածի, որոնք միշտ եղել են քաղաքական կիզակետում, կատարել են հայանպաստ աշխատանքներ: Այնպես որª միշտ էլ հայրենիքին, ժողովրդին նվիրված ենք եղել: Նրանով չի, որ հանեմ, եղածը բաժանեմ, որ հասկանան` նվիրված եմ: Էդքան բան:
Նկատենք, որ չունենալուց է խոսում մի պատգամավոր, ում պատկանում են Հայաստանի ամենախոշոր շինարարական ընկերությունները, չհաշված այլ բավական զարգացած բիզնեսներ: Իհարկե, պարոն Ախոյանը կարող է հերքել, թե ոչ մի բիզնես էլ չունի, կամ էլ ունեցածը մի մեծ բաներ չենª քաջ գիտակցելով, որ բիզնեսի առյուծի բաժինը, ասում են, գրանցված է կնոջ անունով: Եվ այդ իսկ պատճառով ոչ ոք նրան, համենայնդեպսª չիմացողը, հակառակը չի կարող ապացուցել: Բայց լավ, ընդունենք, որ պարոն Ախոյանն իրոք բան չունի: Բայց փաստն այն է, որ 2013 թվականի գույքի եւ եկամուտների պաշտոնական հայտարարագրերում, եթե ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների ունեցվածքը կազմում է 235,1 միլիոն դոլար, ապա ԲՀԿ-ին բաժին է ընկնում դրա առյուծի բաժինըª 163,6 միլիոնը: Եվ եթե դրանից մի 100 միլիոնն էլ այսօրվա միտինգին բաժանեն ժողովրդին, ապա կարելի է, օրինակ, պարոն Օսկանյանին համարել աշխարհի ամենաանշահախնդիր մարդը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

