ՄԱՐԶՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՄԵԿ ԵՂԱՎ
Արխիվ 12-16ՄԱՐԶՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՄԵԿ ԵՂԱՎ
Երեկ կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ հայտարարեց, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է մարզպետի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու պատճառով: ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ էլ հավելեց. "Շնորհակալություն պարոն Ղազարյանին` համատեղ աշխատանքի համար, նա անցնում է այլ աշխատանքի, հաջողություն ենք մաղթում իրեն, պարոն Ղազարյանն այս պահին դահլիճում չէ, բայց երեւի կլսի մեր խոսքը": Մինչեւ երեկո հայտնի դարձավ նաեւ պարոն Ղազարյանի նոր պաշտոնը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում (նստավայրը` Վարշավա) Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

