ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԷԼ ԴԵՄ ՉԷ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ
ՀՀ ԵՏՄ անդամակցման հարցը թակեց նաեւ խորհրդարանականների դուռը: Հոկտեմբերի 17-18-ը այլեւս չեն կարողանա հարցից խուսափել ոչ իշխանական ուժերը, որոնցից միայն "Ժառանգությունն" է հստակ դիրքորոշում հայտնել: Ի վերջո, կողմ են, թե դեմ այս միությանը ԲՀԿ խմբակցությունում, "Իրավունքը" փորձեց պարզել նույն խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ. -Փաստաթուղթը թող բերեն տեսնենք` ինչ է, նոր տեսակետ կհայտնենք:
- Պարոն Մելքումյան, բայց փաստաթղթի բովանդակությունը վաղուց հայտնի է: - Ընդհանուր գաղափարին ես դեմ չեմ: - Իսկ խմբակցության դիրքորոշումը ե՞րբ կլինի: - Հենց փաստաթուղթը կլինի, կասենք: Ի դեպ, այն հարցին, թե ի՞նչ է սպասվում այսօրվա հանրահավաքին, պարոն Մելքումյանը չցանկացավ "գաղտնիքները բացահայտել"` նշելով, որ խոսելու դեպքում կստացվի ոչ թե հարցազրույց, այլ "Բացահայտում" հաղորդաշար: Ըստ էության, ֆանտաստիկ սցենար են մշակել "եռյակում" կամ էլի հույսները դրել են "իմպրովիզի" վրա: