ՎԵՑԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՎԵՑԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ Է
ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ

Որքան մոտենում է 2015 թվականի հունվարի 1-ը, երբ Հայաստանը դառնալու է Եվրասիական միության լիիրավ անդամ, այնքան տեղի են տալիս իշխանության մեջ թաքնված 6-րդ շարասյան ներկայացուցիչների նյարդերը: Ինչպես հայտնի է, 6-րդ շարասյուն են անվանում նրանց, ովքեր թաքնվելով իշխանական դիմակի տակ, իրականում ամեն ինչ անում են իշխանությունների քաղաքական կուրսը սաբոտաժի ենթարկելու համար: Հասկանալի է, որ շուրջ 20 տարի Հայաստանի իշխանական համակարգը այս կամ այն չափով գտնվել է ամերիկյան եւ եվրոպական կառույցների վերահսկողության ներքո, հետեւաբար իշխանության բոլոր օղակներում աճել են արեւմտամետ հոգեբանություն, ինչպես նաեւ կախվածություն ունեցող կադրեր: Անհանգստություն են ապրում նաեւ օլիգարխները, որոնք գիտակցում են, որ ԵՏՄ մտնելով` Հայաստանում էլ ավելի ազատ է դառնալու տնտեսական մրցակցությունը, եւ նրանք կզրկվեն իրենց համար ստեղծված ջերմոցային պայմաններից: Ու թեեւ մի շարք բիզնեսմեններ իրենց փորձում են դրսեւորել որպես իշխանության բարեկամներ ու համախոհներ, այնուամենայնիվ, նույնպես աշխատում են իշխանությունների դեմ:
Վեցերորդ շարասյան նյարդայնացած վիճակը փոխանցվում է նաեւ այդ շարասյան վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներին, ինչպես նաեւ փորձեր են կատարվում իշխանամետ ԶԼՄ-ներում աշխատող ընդդիմադիր կադրերի միջոցով համապատասխան նյութեր անցկացնելու համար: Օրինակ, news.am կայքի մեր աղբյուրը  փոխանցում է, որ որոշ աշխատակիցներին հանձնարարական է տրված` բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել ՀՀԿ խմբակցության այն պատգամավորներին, ովքեր հուժկու հակահարված են տալիս ՀՀՇ-ի ու ԲՀԿ-ի հարձակումներին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում