ՔՈՔՈԲԵԼՅԱՆ-ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԿԵՆԱՑՆԵՐԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՔՈՔՈԲԵԼՅԱՆ-ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԿԵՆԱՑՆԵՐԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Կարծես թե, ԱԺ պատգամավոր, "Ազատ դեմոկրատներ" կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ներել է նախկին եւ նորաթուխ ՀՀՇ-ական, մի ժամանակ էլ "Ազատ դեմոկրատ", ԱԺ պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ քաղաքական դավաճանությունը, ով լինելով "Ժառանգություն" խմբակցությունում` որպես "Ազատ դեմոկրատ" ուրացավ ե՛ւ առաջիններին, ե՛ւ երկրորդներին: Անցած-գնացած պատմությունները մոռանալով` երեկ ԱԺ միջանցքներում տեւական ժամանակ զբոսնում ու ջերմ-ջերմ կիսվում էին նախկինում թիմակից երկու պատգամավորները: Երեւում է, պարոն Արզումանյանը հասկացել է, որ ոչ նախկին, ոչ էլ նոր ՀՀՇ-ականների վրա հույս դնելու չի ու նորից թակել է Խ. Քոքոբելյանի կուսակցության դուռը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

