ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵ՞Ն
Արխիվ 12-16ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵ՞Ն
Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալու ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծն ԱԺ-ում արժանացավ բուռն քննարկման:
Արտահերթ ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ: Վերջինիս խոսքով, քաղաքական գործիչները, երբ իշխանություն են, այլ կերպ են արտահայտվում, իսկ երբ ընդդիմություն են, արտահայտվում են այլ ձեւով:
Հրանտ Բագրատյանն իր նախորդ ելույթում բացասաբար վերաբերվեց հարկային արտոնությունների սկզբունքին, մինչդեռ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց. "Հենց Բագրատյանի վարչապետության տարիներին է առաջին անգամ կիրառվել տարածքային սկզբունքով հարկային արտոնությունների տրամադրումը: Ես լավ հիշում եմ, Դուք ինչո՞ւ եք մոռացել: Ինչո՞ւ եք միակողմանի դատում",- ասաց ԱԺ փոխնախագահը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

