ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ԷՐ ԵԿԵԼ` ԺՈՂՈՎՐԴԻՆ ԶՎԱՐՃԱՑՆԵԼՈՒ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ԷՐ ԵԿԵԼ`

ԺՈՂՈՎՐԴԻՆ ԶՎԱՐՃԱՑՆԵԼՈՒ


Ազատության հրապարակում այս պահին շարունակվում է «եռյակի» հանրահավաքը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ հավաքվածները ծափահարեցին: ՀԱԿ առաջնորդն էլ իրեն բնորոշ ձեով ասաց. «Դե լավ ծափ տվեք» ու կարծես թե մի մեծ  լավություն արեց հավաքվածներին հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հետո կատակով ասաց. «Էս կոնգրեսականներն ամենաչարն են»:

Հումորներից հետո ՀԱԿ առաջնորդը խոսեց նաեւ ժամանակին անկախության դեմ եղողների մասին: Հավանաբար պրն Տեր-Պետորսյանը իրեն նկատի ուներ, քանի որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը օրեր առաջ հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սամսոն Ղազարյանը դեմ են եղել անկախությանը:

Տեր-Պետրոսյանը նաեւ անդրադարձավ այն կանխատեսմանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խաղ է խաղում այս իշխանությունների հետ: ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ նման բան կանխատեսողները խայտառակ են եղել: Ինչպե՞ս են այսուհետ քաղաքականությամբ զբաղվելու: Շատ պարզ, պրն Տեր-Պետրոսյան, այնպես, ինչպես դուք եք այսօր զբաղվում եւ կանգնած քաղաքական մի ուժի`ԲՀԿ-ի կողքին, որին համարում էիք մասնակից մարտի մեկի ողբերգական դեպքերին:

ԵՏՄ անդամակցության մասին եւս խոսեց ՀՀ առաջին նախագահը: Ըստ նրա`տեսանելի ապագայում Հայաստանն ապրելու ու կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում, հետեւաբար ցանկացած ջղաձգում վնասակար է ու անիմաստ: Փաստորեն, հերթական անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը վիրավորեց ԵՏՄ-ի անդամակցությունը չընդունող եւ հարթակի վրա կանգնած «Ժառանգությանն» ու նրա առաջնորդին: Հետաքրքիր է, Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կուսակիցներն  այս անգամ ինչպե՞ս են արդարանալու, կամ փորձելու արդարացնել այն մարդկանց, ովքեր հերթական հանրահավաքին անխնա քննադատեցին իրենց: «Փորձում են հակառուսական տրամադրություններ հրահրել` հասկանալով, որ հող չկա այդ տրամարդությունների համար»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:Այսպիսով` ՀԱԿ առաջնորդ նաեւ իր այս ելույթով գլխապատառ ողջունեց ներկայիս իշխանությունների կատարած քայլը:

Ի դեպ, ՀԱԿ առաջնորդի ելույթի ժամանակ հարթակում կանգնածները  իրենց շշուկներով խանգարում էին Տեր-Պետրոսյանին: Վերջինիս, դա բնականաբար, դուր չեկավ ասելով, Գագիկն էլ լինի, պիտի ասեք Ռուբիկն է: Փաստորեն խանգարողը ԲՀԿ առաւջնո՞րդն էր:

Իր ելույթից հետո ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ հիմա ժողովրդին զվարճացնելու է: Նա սկսեց 1988-ի հանրահավաքի տարիներին արված հումորներ հիշեցնել: Ի դեպ, Տեր-Պետրոսյանը իրեն հակասեց եւ մի դեպքում ասաց, որ այս տարիներին ժողովուրդն ավելի շատ էր, իսկ հետո րոպեներ անց, ասաց, որ ժողովուրդը շատ էր, ինչպես այսօր: Ստացվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռքի հետ նաեւ բանահավաքչությամբ է զբաղվում: Հավանաբար սա կլինի առաջին նախագահի գիտական հերթական աշխատության թեման:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում