ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ.«ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ»
Արխիվ 12-16«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ». ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության համատեղ կազմակերպած հանրահավաքը: Սակայն առայսօր «Եռյակը» միասնական օրակարգ չունի: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Ժառանգություն>> խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:
- Պրն Պողոսյան, հոկտեմբերի 24-ին Եռյակի հերթական հանրահավաքն է, սակայն առայսօր հայտնի չէ հանրահավաքի կազմակերպիչ ուժերը ինչ օրակարգով է հանդես գալու:
- Օրեր առաջ տեղի է ունեցել «Եռյակի» նիստ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ օրակարգը քննարկվում է երեք ուժերի կողմից: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին օրակարգը հանրությանը կներկայացվի:
- «Եռյակի» լիդերների հանդիպում ե՞րբ է նախատեսված:
- Հուսով եմ` մինչ հանրահավաքը լիդերների հանդիպում կլինի:
- Պրն Պողոսյան, «Եռյակի» քաղաքական ուժերը կարծես թե արտաքին քաղաքականության հարցերում, մասնավորապես, ԵՏՄ-ի անդամակցության հարցում միասնական դիրքորոշում չունեն…
- Երբ երեք ընդդիմադիրների ու «Այլընտրանքի» համագործակցությունը (խնդրում եմ ֆիքսեք այլընտրանք) (նկատի ունի ԲՀԿ-ին-խմբ.), ձեւավորվեց, փորձում էինք մեր օրակարգը ձեւավորել սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ: Ապագան ցույց կտա`կգա՞ մի օր, որ կքննարկենք արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը, որը հետո կդառնա միասնական, թե՞ ամեն մի ուժ կառաջնորդվի իր արտաքին քաղաքական տեսլականով:
- Դուք ասում եք ապագան ցույց կտա, բայց հոկտեմբերի տասի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ի անդամակցության դեմ պայքարողներին անվանեց ջղաձգվողներ…
- «Ժառանգությունն» ազատ է իր տեսլականն արտահայտելու: Մեկը համարում է, որ քսան հոգի է դեմ Հայաստանի` ԵՏՄ- ի անդամակցությանը, ես էլ ասում եմ` 1000 հոգի է դեմ դրան:
- Չե՞ք կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ի անդամակցության թեման ընդմիշտ փակեց` դա համարելով անշրջելի:
- Ինձ թվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին լավագույնս պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը` ասելով, որ անշրջելին միայն մարդիկ են: Գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանի համար այդ թեման փակված է, բայց շատերի համար այդ թեման փակված չէ:
Հարցազրույցի շարունակությունը կարդացեք վաղվա «Իրավունքի» համարում:
Սոնա Դավթյան

