«ԱՄԵՆ ԻՆՉ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՈՎ ՉԻ ԱՎԱՐՏՈՒՄ, ԱՅԼ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՈՎ ՍԿՍՎՈՒՄ Է». Ա. ՎԻՐԱԲՅԱՆ
Արխիվ 12-16«ԱՄԵՆ ԻՆՉ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՈՎ ՉԻ ԱՎԱՐՏՈՒՄ, ԱՅԼ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՈՎ ՍԿՍՎՈՒՄ Է». Ա. ՎԻՐԱԲՅԱՆ
Հայաստանի ազգային արխիվը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իր նախապատրաստած ծրագրերեը բաժանել է չորս մասի: Արխիվի առաջին ծրագիրը ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի հրատարակմանը`հայերեն եւ օտար լեզուներով: Փաստաթղթերի երեք հատորն արդեն հրատարակվել է 2013 թվականին «Հայերի ցեղասպանոթյունը Օսմանյան Թուրքիայում» վերնագրով: Գրքի մեկ հատորը հրատարակվել է թուրքերենով`Ստամբուլում: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով`գիրքը տպագրվել է Ստամբուլում, որպեսզի տարածվի այնտեղ: Նրա փոխանցմամբ`նույն գիրքը կհրատարակվի նաեւ իսպաներենով, իսկ հետագայում ֆրանսերենով.«Այժմ ցանկանում ենք հրատարակել եւս երկու հատորը, որոնցից մեկը նվիրված է Կիլիկիային, իսկ մյուսը` Անատոլիայի արեւմտյան հատվածին»,-փաստեց ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆԸ:
Արխիվի երկրորդ ծրագիրը Արեւմտյան Հայաստանի նյութական կորուստների մասին տեղեկություններ հաղորդող ժողովածուների շարքի մասին է, որն արդեն ռուսերենվ հրատարակվել է: Քանի որ արխիվներն ուսումնասիրելը այդքան էլ հեշտ գործ չէ, ուստի Ա. Վիրաբյանի խոսքով`առաջիկա 10 տարիների ընթացքոմ ամբողջ ժողովածուն պատրաստ կլինի.«Ամեն ինչ 100-րդ տարելիցով չի ավարտում, այլ 100-րդ տարելիցով սկսվում է: Մենք ցանկանում ենք նաեւ առանձին գրքով հարտարակել այն մարդկանց անունները , ծննդյան թվականները եւ բնակության վայրը, որոնք փրկվել են 1915 թվականի ցեղասպանությունից: Սա մեր երրորդ ծրագիրն է»,-շեշտեց Ա. Վիրաբյանը եւ ավելացրեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ արխիվի 4-դ ծրագրի նպատակն է աշխարհին ներկայացնել 100 մարդ, որոնք փրկվելով ցեղասպանությունից հասել են բիզնեսի, մշակույթի եւ այլ ոլորտներում համաշխարհային ճանաչման.«Ծրագրով մենք ընտրելու ենք 500 անուն, այնուհետեւ այդ մարդկանցից ընտրելու ենք 100-ը: Այն երկրները, որտեղ նրանք հանգրվանել են, նրանց անունով պետք է հուշարձան բացվի կամ փողոց լինի: Պետք է պրոպագանդենք, որ ցեղասպանությունից հետո մենք կարողացել են ապրել եւ այսօր էլ շարունակում ենք ապրել: Այս ծրագրի հեղինակը ՀՀ մշակույթի նախարարությունն է»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:
Ազգային արխիվը վերջին շրջանում հրատարակել է նաեւ «Հայերի մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին» գիրքը, որտեղ ճիշտ է ցեղասպանության մասին խոսք չկա, սակայն ներկայացված են այն հայերը ովքեր կռվել են ե′ւ ռուսական բանակում ե′ւ նույնիսկ թուրքական բանակում, քանի որ 1914 թվականին Թուրքիայի կառավարությունը հայերին զորակոչեց բանակ, այնուհետեւ հաջորդ տարի իրականացրեց ցեղասպանությունը: Գիրքը հրատարակվել է Մոսկվայում`2 հազար տպաքանակով եւ կտարածվի ամբողջ Ռուսաստանում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

