ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ԼՐՏԵՍՆԵՐ ՓՆՏՐԵՔ ՁԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ԼՐՏԵՍՆԵՐ  ՓՆՏՐԵՔ

ՁԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ»

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենք ՀՀԿ-ում լրտեսներ ունեն: Ավելին` իշխանությունը վախենում է ընդդիմությունից ու հոկտեմբերի 24-ի հանրահավաքից:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոռեկտության կոչ արեց` ասելով, որ  լրտեսներ չկան իրենց  խմբակցությունում: «Բարեկիրթ եղեք ձեր գործընկերների հանդեպ, որոնց հետ առավոտից երեկո  շփվում ու աշխատում եք: Լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում: Եթե դուք լրտեսների հետ շփվել եք, դա ձեր խնդիրն է»,- հորդորեց Էդ. Շարմազանովը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ արտահերթ համարվող հարցերի քննարկումն  իշխանության կողմից ձախողելու փորձին, այն դեպքում, երբ ընդդիմությունն ու ԲՀԿ-ը հավաքվել էին ընդամենը 44 ստորագրություն: Էդուարդ Շարմազանովը  հիշեցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավարին. «Եթե «Այլընտրանքը»` ԲՀԿ-ը, չլինի, տեսնեմ ինչպե՞ս եք այդ 44 ստորագրությունը հավաքելու»:

Ինչ վերաբերում է  իշխանության վախեցած լինելուն, ԱԺ փոխնախագահը հեգնեց. «Հա բա չի երեւում, ինչքան են վախեցած, սրտատրոփ սպասում ենք ձեր հանրահավաքին»:

Լեւոն Զուրաբյանից հետո ելույթով հանդես եկավ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով, կարծես թե նեղվեց Շարմազանովի որակումներից եւ հորդորեց ԱԺ փոխնախագահին  շատ ակտիվ չլինել:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում