ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵ՞Ն
Արխիվ 12-16ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵ՞Ն
Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալու ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծն ԱԺ-ում շարունակվում է բուռն քննարկվել:
Արտահերթ ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջինիս խոսքով քաղաքական գործիչները, երբ իշխանություն են, այլ կերպ են արտահայտվում, իսկ երբ ընդդիմություն են, արտահայտվում են այլ ձեւով:
Հրանտ Բագրատյանն իր նախորդում բացասաբար վերաբերվեց հարկային արտոնությունների սկզբունքին, մինչդեռ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց. <<Հենց Բագրատյանի վարչապետության տարիներին է առաջին անգամ կիրառվել տարածքային սկզբունքով հարկային արտոնությունների տրամադրումը: Ես լավ հիշում եմ, դուք ինչի եք մոռացել: Ինչո՞ւ եք միակողմանի դատում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Սոնա Դավթյան

