ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ՔՈՉԱՐՅԱՆԻՆ. «ՀԱՐՅՈՒՐ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՏՐԵԼ ԵՆՔ, ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՔԵՐ ԳՐԵԼ»
Արխիվ 12-16ԲԱԳՐԱՏՅԱՆԸ`ՔՈՉԱՐՅԱՆԻՆ. «ՀԱՐՅՈՒՐ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՏՐԵԼ
ԵՆՔ, ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՔԵՐ ԳՐԵԼ»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալու ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծին: Բացառությամբ երկու դրույթի նախկին վարչապետը դեմ է կառավարության այս օրինագծին: Պատգամավորն իր խոսքում հիշատակեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում ղեկավարության տարիներին` 2007 թ-ին, եղել է 13% աճ: Սակայն նախկին վարչապետը հիշեցրեց, այդ աճը եղել է երկու կառույցների`«Արմենթելի» ու «Վիվասելի» վաճառքի շնորհիվ: «Հարյուր անգամ դա բացատրել ենք նախկին նախագահին, բայց նա շարունակում է էլի գրքեր գրել»,- իրեն բնորոշ էմոցիոնալությամբ ասաց պրն Բագրատյանը:
ՀԱԿ պատգամավորը դրական արտահայտվեց երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի ելույթը. <<Շատ լավ ելույթ ունեցավ, քեֆս բերեց>>: Սրան հակառակ նախկին վարչապետը հիշեց իր կողմից այդքան քննադատված նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ դեսպան Տիգրան Սարգսյանին` ասելով, որ նա հիմա էլ փչացնելու է հայ-ամերիկյան հարաբերությունները:
Սոնա Դավթյան

