ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ
Արխիվ 12-16ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ
Այսօր կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ հայտարարեց, որ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է մարզպետի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու պատճառով: ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ էլ հավելեց. «Շնորհակալություն պարոն Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի համար, նա անցնում է այլ աշխատանքի, հաջողություն ենք մաղթում իրեն, պարոն Խաչատրյանն այս պահին դահլիճում չէ, բայց երեւի կլսի մեր խոսքը»:
Նշենք, որ Է. Ղազարյանը տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։ Համայնքների ֆինանսիստների միավորում, Աշխատանք եւ Հայրենիք, Հայ պետական ծառայողների միություն, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա հասարակական կազմակերպությունների անդամ է։ Պարգեւատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով Հայաստանի Հանրապետության համայնքների կայացման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար։ Տեղական ինքնակառավարման թեմաներով տասնյակ ուսումնական ձեռնարկների, գրքերի, հոդվածների եւ այլ գիտական հրապարակումների հեղինակ ու համահեղինակ է: Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

