ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍՊԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՆՀԱՋՈՂ ՍՏԱՑՎԵՑ

Արխիվ 12-16

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍՊԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՆՀԱՋՈՂ ՍՏԱՑՎԵՑ


Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը ֆուտբոլային խաղադաշտ փոքր-ինչ անհաջող ստացվեց: Հենրիխը վնասվածքից վերակագնվելուց հետո խաղադաշտ վերադարձավ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի "Քյոլնի" հետ հանդիպմանը: Սակայն հայ ֆուտբոլիստի ցուցադրած խաղը ցույց տվեց, որ վնավածքից հետո Մխիթարյանը դեռ համապատասխան մարզավիճակ ձեռք չի բերել: Այս խաղը, ինչպես հայտնի է, Յուրգեն Կլոպի թիմը պարտվեց 1:2 հաշվով, Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 68-րդ րոպեին:
Whoscored.com-ը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը "Քյոլնի" դեմ խաղում: Մխիթարյանը կատարել է մեկ հարված, որը ստացվել է շեղ: 25-ամյա կիսապաշտպանը կատարել է 32 փոխանցումª 75 տոկոս ճշգրտությամբ:

Ֆուտբոլիստը չորս անգամ շրջանցել է մրցակիցներին, երկու անգամ խլել գնդակը: Մխիթարյանը երկու անգամ խախտել է կանոնները եւ զգուշացվել սիմուլյացիայի համար: Կիսապաշտպանի հետ պայքարում մրցակցի ֆուտբոլիստները կանոնները խախտել են մեկ անգամ: Արդյունքում նա ստացել է 6.95 գնահատականը:
Գերմանական հեղինակավոր պարբերականները եւս գնահատել են 25-ամյա կիսապաշտպանի խաղը: Kicker-ի գնահատականը 4.5 է. նրանից ցածր ստացել են միայն Ռոման Վայդենֆելերն ու Մատս Հումելսը: "Բորուսիայի" կազմում լավագույնն են եղել Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Սինձի Կագավան ու Մարկո Ռոյսը: Bild-ը 5 է գնահատել հայ ֆուտբոլիստի խաղը: Նման գնահատական են ստացել նաեւ Ռոման Վայդենֆելերը, Կեւին Գրոսկրոյցը, Մատս Հումելսը, Լուկաս Պիշչեկն ու Սինձի Կագավան: Պարբերականի կարծիքովª դորտմունդցիների կազմում լավագույնն են եղել Իլկայ Գյունդոգանն ու Մարկո Ռոյսը: Այսպիսի գնահատականներ հայ ֆուտբոլիստը երկար ժամանակ է, ինչ չէր ստացել: Սակայն չպետք է մոռանալ, որ վերջինիս լիարժեք մարզավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ժամանակ: Բացի այդ, եթե այսպիսի խաղ Մխիթարյանը ցույց տար Ազգային ընտրանու կազմում, գուցե չարժանանար նման ցածր գնահատականի, ի վերջո, պետք է հաշվի առնել նաեւ թիմի ներքին մրցակցությունն ու ընդհանուր խաղամակարդակը: Երբ նույն թիմում հանդես ես գալիս այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Կագավան, Մարկո Ռոյսը, Մատս Հումելսը եւ այլք, ապա քննադատների բարեհաճությանն արժանանալու համար, հարկավոր է լինել իսկապես լավագույնըª բոլոր խաղերում եւ ցանկացած մրցակցի դեմ հանդիպումներում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում