ՏԱՂԱՆԴԻ ՊԱԿԱ՞Ս, ԹԵ ԲՈՂՈՔԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՏԱՂԱՆԴԻ ՊԱԿԱ՞Ս, ԹԵ ԲՈՂՈՔԵԼՈՒ
ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Ճշմարիտ արվեստագետը երբեք չի ըմբոստանա հայրենիքի առջեւ, երբեք չի բողոքի նրանից` վերաբերմունքի, մատուցած ծառայությունների համար: Ընդհակառակը` արվեստագետն ինքը պետք է բարձր պահի իր պետության եւ հայրենիքի պատիվը: Սակայն մեզանում արվեստագետը, իհարկե խոսքն ինքնահռչակ արվեստագետներին է վերաբերում, որոնք ամենքի մոտ ու ամենուր իրենց հռչակում են արվեստից "քաջատեղյակ" եւ արվեստով "ապրող" մարդիկ, սկսել են իրենց գործերի ձախողման մեջ մեղադրել միայն պետությանը: Իրենց բոլոր "գաղափարներն" իրականացնելու համար նրանք սովորաբար լքում են հայրենիքը, հետո էլ արդարանում, թե հայրենիքը իրենց համար միակն է, սակայն ստիպված պետք է թողնեն այն, քանի որ շատ նեղ ու փոքր է ստեղծագործական ամբողջ տաղանդը ցուցադրելու համար: Ինչ հետաքրքիր արդարացում, մնում է հասկանալ, թե նրանք հայրենիքի չափերն ինչքան էին պատկերացնում, որ նրանց պատկերացումները չարդարացան: Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ նրանք հարցը լուծում են` հեռանալով, իսկ դրանից հետո ի՞նչ է փոխվում. ոչինչ, պարզապես "հարեւանի հարսը միշտ սիրուն է" սկզբունքով փորձում են այլ հանգրվան գտնել: Իսկ այդ հայրենիքը փո՞քր էր մեր մեծանուն արվեստագետների համար, այդ փոքր հայրենիքում չէ՞ր, որ նրանք ստեղծեցին արվեստի մեծ գործեր, որոնք ունեն համաշխարհային ճանաչում: Եվ ընդհանրապես, հայրենիքից նեղանո՞ւմ են:
Ցավալին այն է, որ նրանք ե՛ւ հայրենիքում, ե՛ւ այլ միջավայրում իրենց ամբողջ ստեղծագործական տաղանդը ցուցադրում են հենց բողոքի տեսքով: Օտարության մեջ զբաղվում են ամեն ինչով` միայն թե վաստակեն օրվա հացը: Հենց արվեստագետն է, որ պետք է միշտ իր հայրենիքի ու պետության կողքին լինի, ցույց տա բոլոր բացթողումները եւ առաջարկի լուծումներ: Այլ ոչ թե նեղ իրադրության ժամանակ  թողնի եւ գնա այնտեղ, որտեղ իր ենթադրյալ չաղ եւ բախտավոր կյանքն իրեն է սպասում: Ցեխ շպրտելով հայրենիքի վրա` հեռանում են, սակայն անառակ որդու նման վերադառնալուց հետո էլ նույն հայրենիքը նրանց ընդունում է հոգատար ծնողի նման: Մնում է հասկանալ, թե նման արվեստագետների համար հայրենիքը փոխե՞ց իր չափերը, թե ոչ:
Հայտնի խաչքարագործներից մեկը, ով երբեք ոչնչից չի բողոքել` զարմացրել է իր շրջապատի մարդկանց, երբ նրան հարցրինք, թե ինչից է, որ չի բողոքում, ասաց. "Եթե մարդն իսկապես ունի ստեղծագործելու տաղանդ, ապա նա ոչնչից երբեք չպետք է բողոքի, ոչ ոք նրան չի ստիպել ստեղծագործել":
Մնում է միայն արվեստագտներին ասել` գուցե բողոքեք ձեր տաղանդի պակասի՞ց, այլ ոչ թե հայրենիքից:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում